Քաղաքական 17:21 09/12/2009

Օբամային պետք է զրկել Նոբելյան մրցանակից,

ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում:

Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում էին թուրքական կառավարության` Հայաստանի հետ երկխոսության կեղծ փաստարկներն օգտագործելու փորձերին, որոնցով նա ձգտում էր Օբամային թույլ չտալ ընտրություններից հետո կատարել իր խոստումը:

Ապրիլի սկզբին, Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայոց Ցեղասպանության մասին նրա տեսակետների վերաբերյալ հարցից Օբաման խուսանավեց` նշելով. «Իմ տեսակետները մնում են ուժի մեջ, և ես դրանք չեմ փոխել: Ես շատ եմ ոգևորվել այն նորությամբ, որ դուք` նախագահ Գյուլի ղեկավարությամբ, նախատեսում եք մի շարք բանակցություններ և գործընթաց սկսել Հայաստանի ու Թուրքիայի միջև վաղուցվա բազում խնդիրները լուծելու համար` ներառյալ այս մեկը»:

Անկասկած, նախագահներ Օբաման և Գյուլը, ելնելով Հայոց ցեղասպանության ճանաչումը ձախողելու իրենց սեփական դրդապատճառներից, ծրագրել էին առաջ քաշել հայ-թուրքական բանակցությունները: Ռուսաստանը և Եվրամիությունը, միանալով այս պիղծ դաշինքին, ճնշում գործադրեցին Հայաստանի ղեկավարների վրա, որոնք էլ շատ հոժարակամ ենթարկվեցին:

Այս չարաբաստիկ գործարքը կնքվեց, երբ Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանն ու Թուրքիան հանդես եկան հաշտեցման ճանապարհային քարտեզի համատեղ հայտարարությամբ:

Ուրեմն զարմանալի չէ, թե ինչու Օբաման Ապրիլի 24-ի իր առաջին հայտարարության մեջ կրկնեց այն բոլոր մեղմասություններն (էվֆեմիզմներն) ու բառախաղերը, որոնց համար նա խստորեն դատապարտում էր իր նախորդին` նախագահ Բուշին: Օբաման օգտագործեց նախորդ նախագահների հին ու քաջածանոթ ժխտողական ամբողջ բառապաշարը, ինչիսիք են` «ողբերգություն», «ջարդ», «1915 թվականի սարսափելի իրադարձություններ», և ամենից անհավանականը` «Մեծ եղեռն»:

Օբաման այդ հայտարարության մեջ օգտագործեց նույն խուսափողական պատասխանը, ինչպես դա արել էր Անկարայում. «Ես բազմիցս նշել եմ իմ սեփական տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, և այդ պատմության վերաբերյալ իմ տեսակետը չի փոխվել»: Այնուամենայնիվ, նա համառորեն հրաժարվեց նշել, թե որոնք էին նրա իրական տեսակետները:

Բացի այդ, Օբաման կոչ է արել հայերին ու թուրքերին «դիմել անցյալի իրողություններին, որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս»: Նա իր եռանդուն աջակցությունն է հայտնել նրանց «խիզախ և կարևոր երկխոսությանը … առաջ շարժվել այդ ցավոտ պատմության միջով …«և ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի կառավարություններին` ՚կարգավորման շրջանակն ու ճանապարհային քարտեզը ընդունելու համար»:


Հետևաբար, Օբաման այլևս կասկած չի թողնում, որ պատրաստվում է զոհաբերել «Հայոց ցեղասպանության» մասին ճշմարտությունը հայ-թուրքական պատրանքային հարաբերությունների վերականգնման զոհասեղանին` այն օգտագործելով որպես «թզենու տերև»` իր նախորդ խոստումը քողարկելու նպատակով:

Օբաման անցյալ ամիս Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում վերահաստատեց, որ իր տեսակետները «20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի» վերաբերյալ չեն փոխվել, սակայն կրկին չմանրամասնեց դրանք: Նախագահը պատասխանում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության, Ամերիկայի Հայկական համագումարի և Հայկական առաքելական եկեղեցու կողմից ստացած նամակին: Հայկական այս երեք կազմակերպություններն իրենց աջակցությունն էին արտահայտել հայ-թուրքական արձանագրություններին և դիմել Սպիտակ տուն` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Օբաման իր պատասխանում, ճարպկորեն օգտվելով Հայկական կազմակերպությունների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամությունից` խուսափում էր Հայոց ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստումից: Նա կրկնել էր, որ «առաջընթացի լավագույն ուղին … իրողությունների ուղղակի ընդունումն է», որ հայերն ու թուրքերը պետք է դիմեն անցյալին «որպես առաջ շարժվելու իրենց ջանքերի մաս», և խոստացել էր «առաջիկա ամիսներին շարունակել եռանդուն աջակցել հարաբերությունների կարգավորման նրանց ջանքերին»: Այսպիսով, նախագահն արձանագրությունները օգտագործել է Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր ջանքերը ձախողելու համար:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստման կատարումը բխում է Օբամայի սեփական շահերից, քանի որ նրա բարոյական և քաղաքական վստահության վերականգնմանը կնպաստեր` միանալով նախագահ Ռեյգանին, երկու տասնյակ ազգային խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, Հոլոքոստի և Ցեղասպանության գիտնականներին, որոնք արդեն հաստատել են Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Նախագահ Օբաման չպետք է զարմանա, եթե ամերիկահայերը այլևս չվստահեն և չաջակցեն նրան վերընտրվելու հարցում: Ցեղասպանության հետ խաղացողներին չպետք է վարձահատույց լինել:

Յուրաքանչյուր ոք, ով քաջություն չունի պաշտպանել ճշմարտությունը` արժանի չէ Խաղաղության Նոբելյան մրցանակի:


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:02
Ախալցխայում հայերը պայքարում են իրենց արոտավայրերից եկվորներին դուրս հանելու համար
Ախալցխայի հայ ֆերմերները զայրացած են, իրենց պատկանող արոտավայրեր ուրիշներն են եկել ու վրաններ կապել։ Նրանք բողոքի ցույց են արել, ինչից հետո...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կասկադում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի
Այսօր՝ ժամը 20։00-ից Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
10:45
Միքայել Մինասյան. Իրականություն_vs_երազանքներ
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյւանը ինսթագրամի իր էջում երևանյան փողոցներից մեկից լուսանկար է հրապարակել ու կից...
Աղբյուր` Panorama.am
10:34
Քաղաքապետարանը հրապարակել է պարգևատրումների վերաբերյալ թաքցրած կարգադրությունը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին երևանցիներն հատուկենտ անգամներ տեսան համավարակի օրերին, կրկին կարգադրություն է ստորագրել պարգևատրումների...
Աղբյուր` Panorama.am
10:26
Չինաստանը մերժում է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը
Ուրբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ-ի առաջարկը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման...
Աղբյուր` Panorama.am
10:15
ԱՀԿ փորձագետները մեկնում են Չինաստան՝ կորոնավիրուսների ծագումը ուսումնասիրելու
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետների խումբ է մեկնել Չինաստան՝ ուսումնասիրելու համաճարակի պատճառ հանդիսացող նոր...
Աղբյուր` Panorama.am
10:06
Արա Գալոյան. Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հոդվածում գրում է, որ տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական...
Աղբյուր` Panorama.am
10:00
Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը։ Հիսուս Քրիստոսի ընտրած 12...
Աղբյուր` Panorama.am
09:54
Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է
Ամեն տարի ՝ հուլիսի 11-ին, քաղցրի սիրահարները նշում են շոկոլադի համաշխարհային օրը: Այս համեղ տոնը հորինել և առաջին անգամ անցկացրել են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած կա
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա...
Աղբյուր` Panorama.am
09:42
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլը խոր ցավ է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար, որն ընդունվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա տղամարդը
Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ոստիկանությունից հորդորում են՝  Ներքին Խնձորեսկի...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում գումար են ծախսում ու չեն կարողանում այն հաշվարկել նույնիսկ 30 օրվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ Դեռևս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». ԼՀԿ-ին կհաջողվի՞ վերականգնել կորցրած մանդատը. Կսպառի բոլոր ընթացակարգերը և կդիմի ՍԴ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչև վերջ գնալ։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Դատավորների ընդհանուր ժողովը կհայտնի ՍԴ անդամի իր թեկնածուի անունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 31-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ժողով, որը կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Կադրային փոխատեղումներ ԿԳՄՍ նախարարությունում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Խախտումների նվազում են, սակայն ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցերը շարունակում է
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առևտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն....
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին
Ինչպես այսօր տեղեկացրել ենք, կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին: Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԿՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Կհիմնանորոգվի 23 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}