Հասարակություն 10:56 28/01/2010

Մեր բանակը 18 տարեկան է. Այն հաստատակամորեն ընթանում է կատարելագործման ճանապարհով

Այսօր հունվարի 28-ն է, Հայոց Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Տարեդարձ, որ պարտավորեցնում է բոլորիս հետադարձ հայացք գցել անցյալին և պատվախնդրորեն ու հաստատակամ քայլերով շարժվել առաջ: Այսօր տոնին նվիրված միջոցառումներ կլինեն ԶՈւ և ՊԲ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ:

Այսօր առավոտյան նախատեսված է այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՀՀ Նախագահի, կառավարության անդամներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմ և ազատամարտիկների մասնակցությամբ: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում կանցկացվի տոնական համերգ, հանրապետության նախագահը պարգևներ կհանձնի ոլորտի ներկայացուցիչներին:


«Տասնութ տարի առաջ, երբ ստեղծվում էր պաշտպանական գերատեսչությունը, և կազմավորվում էին բանակային առաջին կանոնավոր ստորաբաժանումները, մեզանից ոչ ոք` անգամ առավել լավատեսները, պատկերացնել չէին կարող, որ այսօր կունենանք այսպիսի հզոր և մարտունակ բանակային կառույց: Չէինք պատկերացնում, քանզի երկու տասնամյակ առաջ պատերազմ էր, ծանր ու դաժան պատերազմ, որում պետք է վճռվեր հայրենի երկրի ճակատագիրը»,-նախօրեին գնահատելով բանակի այսօրվա վիճակը` ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:


Նախարարն ընդգծել է, որ պետականության կառուցմանը զուգընթաց, անմիջապես ռազմական պայքարի բովում կազմավորվում էր հայոց ազգային բանակը: Եվ հենց նրանք՝ բանակի նորակազմ կանոնավոր զորամասերը, կռեցին վերջնական հաղթանակը Արցախյան ազատամարտում:

Իր կայացման ճանապարհին հայոց բանակը անցել է մի քանի առանցքային փուլ: Առաջին փուլում հրատապ խնդիրը Արցախի և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումն էր կամավորական ջոկատների միջոցով: Ինքնաբուխ, սակայն գիտակցված անհրաժեշտության մղումով ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, որոնց ուսերին ծանրացավ երկրի վտանգված սահմանների, խաղաղ բնակչության անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու՝ ազատարարի և պաշտպանի փառահեղ կերպարը, մեր պայքարի առաջապահը դարձան անձնազոհ ու հայրենանվեր ազատամարտիկները, որոնցից շատերը իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախյան համազգային պայքարին:

Հաջորդ փուլում եռանդուն աշխատանք էր տարվում Ազգային բանակի կայացման, կանոնավոր ստորաբաժանումների ձևավորման համար: Մեր ժողովրդին հաջողվեց գրեթե անհնարինը` համատեղել երկու դժվարին խնդիրները. ծանր, բայց հաղթական պատերազմին զուգընթաց` հաջողությամբ իրականացվում էր բանակաշինության գործընթացը` կամավորական ջոկատների հիմքի վրա ձևավորում էին բանակային կանոնավոր ստորաբաժանումները, որոնք էլ հենց հաղթական ավարտին հասցրին պատերազմը:

Օհանյանն ասել է, որ Հայոց բանակը հաստատակամորեն ընթանում է կատարելագործման ճանապարհով, հուսալիորեն պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները, ունի միջազգային բարձր հեղինակություն և տարածաշրջանում իրավամբ համարվում է ամենամարտունակներից մեկը: «Այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ազդում, այլ զգոնության և անընդմեջ կատարելագործման են կոչում, քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է»,-ասել է նա:


Նա կոչ է արել բանակային կյանքի նոր՝ 19-րդ տարին սկսել պարտավորության և պատասխանատվության խորը զգացումով, հստակ գիտակցելով, որ հարկ է ոչ միայն փայփայել ու պահպանել մեր ձեռքերով և համապետական, համազգային օժանդակությամբ կայացած կառույցը, այլև անընդմեջ զարգացնել ու կատարելագործել այն, միշտ պահել այն բարձրության վրա, որ ի զորու լինենք դիմագրավելու բոլոր փորձություններին և մարտահրավերներին և լիարժեքորեն ապահովելու մեր երկրի անվտանգությունը:


Նշենք, որ 1992թ. այս օրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրեց հայոց բանակի կազմավորման հրամանագիրը: Նորաստեղծ բանակը գլխավորեց Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը, ով մեծ դեր ունեցավ կազմակերպված, ունակ և արհեստավարժ զինված ուժերի ձևավորման գործում: Նորաստեղծ բանակը գլխավորեց Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը, ով մեծ դեր ունեցավ կազմակերպված, ունակ և արհեստավարժ զինված ուժերի ձևավորման գործում:


Եվ շատ նվիրյալների, այդ թվում` հայտնի վետերաններ Արկադի Տեր-Թադևոսյանի և Նորատ Տեր-Գրիգորյանի աջակցությամբ ու մասնագիտական հմտություններով մեր բանակը` մինչև լավ զարգացած և կարգապահ հաստատություն դառնալը, հաղթահարեց բազում կարևոր մարտահրավերներ:

Ընդգծենք, որ բանակային կազմավորումները գնահատելիս` արևմտյան ռազմական փորձագետներ և այլ անկախ վերլուծաբաններ ՀՀ զինված ուժերին հետևողականորեն դասում են որպես հետխորհրդային ողջ տարածագոտու ամենից արհեստավարժ, մարտունակ և պատրաստված բանակը:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի մոտալուտ վերադարձի մասին տեղեկությունը։...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am
13:34
Փաստաբանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։ Փաստաբանի ֆեյսբուքյան էջում հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Թքեմ այս իշխանության, Նիկոլի, կնոջ երեսին. փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի
«Պապիի վրա համապատասխան արձանագություն կկազմվի, վարչական  իրավախախտումների վերաբերյալ գործերով քննության բաժինը կորոշի՝ պապիի ձկները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}