«Oրացույց 2012». ամիսը կունենա՞ 28 կամ 35 օր
Օրացույցի միջազգային ասոցացիան հանդես է եկել մի նախաձեռնությամբ` փոխել օրացուցային համակարգը, որն ընդունելի է ամբողջ աշխարհի կողմից բոլորովին համակարգով:
Հնարավոր է, որ այդ բոլորովին նոր օրացուցային համակարգը կծնվի 2012թ-ին: Բավական է որոնել «օրացույց 2012», «փոփոխված օրացույց» թեմաները և ականատես լինել բազմաթիվ հրապարակումների` գրականության պակաս չկա:
Ռուսական, ամերիկյան և բազմաթիվ այլ օտարալեզու ելեկտրոնային հրատարակություններ, գիտական հոդվածներ անդրադառնում են Գրիգորյան օրացույցից մեկ այլ համակարգի անցնելու գաղափարին: Օրացույցը փոխելու տարբերակները շատ են:
Ուեյն Ռիչարդսոնը, օրացույցի միջազգային ասոցացիայի նախագահը հայտարարել էր, որ նոր օրացույցը նույնպես կունենա 365 օր տարվա ընթացքում, ընդ որում, յուրաքանչյուր տարի, որ սկսվում է կիրակի օրով կունենա մեկ լրացուցիչ օր ևս` երկրորդ շաբաթ օրը:
Մեկ այլ տարբերակ է այսպես կոչված «սիմետրիկ օրացույցը», երբ ամեն ամսվա առաջին օրը սկսվում է երկուշաբթի օրվանից: Սակայն այս նորամուծությունը ուղիղ կապ կունենա փետրվար, մայիս, օգոստոս և նոյեմբեր ամիսների հետ, երբ ամսվա ընթացքում օրերի քանակը կհասնի 35-ի, իսկ մնացած ամիսները կկրճատվեն մինչև 28 օր:
Այս և մնացած այլ տարբերակները, համակարգի փոփոխության դրական և բացասական կողմերը և ազդեցությունները դեռևս պետք է քննարկվեն ՄԱԿ-ի կողմից և այնուհետև հաստատվեն:
Թեև Գրիգորյան օրացույցը բավական ստույգ է և համընկնում է բնության տարբեր երևույթների հետ, դրա ժամանակակից կառուցվածքը այնքան էլ կատարյալ չէ հասարական կյանքի այլ պահանջների համար: Տարեց տարի փոխվում են ամսվա օրերը և շաբաթվա օրերը, ուստի որոշակի իրադարձությունների ստույգ տվյալների պահպանումը ավելի է դժվարանում: Օրինակ, որոշ կրոնական տոնակատարություններ ունեն կամ ստույգ ամսաթվեր, կամ էլ շաբաթվա որևէ օր, և օրացույցի ոչ ստույգ լինելու պատճառով այդ օրերը ամեն տարի տարբեր են լինում:
Օրինակ Սուրբ Ծնունդը, որը կաթոլիկների մոտ նշվում է դեկտեմբերի 25, իսկ քրիստոնյաների մոտ հունվարի 6-ին շաբաթվա տարբեր օրերի է լինում: Օրացույցային համակարգը փոխելու թերևս գլխավոր փաստարկը մեկ միջազգային հաստատուն և հարատև օրացույց ունենալն է: