Հայաստանում կբացվի աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Այս աշնանը Հայաստանում տեղի կունեան աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացումը: Այսօր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հետևած ճեպազրույցում հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը` խոսելով դեպի Տաթև տանող ճոպանուղու մասին:
Մինչ ճոպանուղու կառուցելը կվերանորոգվի եկեղեցական համալիրը, այդ աշխատանքները կշարունակվեն մինչև 2012 թվականը: Նա նաև ասաց, որ սկսվել է Տաթևի համալիրը հետ կապված տուրիստական փաթեթների մշակումը:
Հիշեցնենք, որ ճոպանուղին կառուցվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթև. վերածնունդ և զարգացում» ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքն է 6.8 մլն եվրո:
Նշենք, որ հիմնադրամի այսօրվա նիստում քննարկվել են Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության` հիմնադրամի հետ միավորման գործընթացը, զբոսաշրջության խթանման ծրագիրը և հիմնադրամի համագործակցությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ:
Նախորդող հրապարակում՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնած ծրագրերն ընթացքի մեջ են. շարունակվում են աշխատանքներն ու բանակցություններ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները