Հասարակություն 15:56 24/02/2010

Հայաստանի Ազգային ատլաս. գտիր տարբերություններ` առանց դժվարանալու

Հեղինակ` Գայանե Խաչատրյան

2007 թվականը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (վարչական և ֆիզիկական) քարտեզների (մասշտաբ 1:400000) և «Հայաստանի Ազգային ատլաս» Ա մաս աշխատության հրատարակմամբ:
 

«Հայաստանի ազգային ատլասը մեր ազգային հարստությունն է», «Դրա դերը դժվար է գերագնահատել մեր հանրապետության համար», «խիստ արդիական», «քաղաքական նշանակություն ունեցող հարց»... Նման գնահատականներ էին հնչում Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի հրատարակման կապակցությամբ: Ազգային ատլասի հեղինակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ատլասի երկհատորյակում շուրջ 250 քարտեզներով ներկայացված են Հայաստանի ու Արցախի տնտեսաաշխարհագրական և պատմաաշխարհագրական տվյալները: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» գործադիր տնօրեն Հովսեփ Պետրոսյանն Panorama-ի հետ զրույցում նշեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը քարտեզագրության մասնագետներ քիչ է ունեցել, և ատլասների ստեղծման ժամանակ շատ մեծ դժվարությունների առջև են կանգնել:
 

«3-4 կազմակերպություններ կան, որ, իրանց խելքից դուրս, քարտեզները ինչ ուզում անում են, արտադրում են, բայց քարտեզի վրա սահմանն ու աշխարհագրական տեղանունները` գյուղի անուն, սարի, գետի, ճիշտ չգրելը մեծ հանցագործություն է: Մենք 6 տարիների ընթացքում հազիվ կարողացանք 40 հզ. աշխարհագրական տեղանուններ վերցնել, գրանցել, որից 60 %-ն անբարեհունչ օտարամուտ էր»,- ասում է Հ. Պետրոսյանը:
 

«Հայաստանի Ազգային ատլաս» Ա հատորն արդեն թարգմանվել է անգլերեն, իսկ մինչև տարեվերջ կթարգմանվի նաև Բ հատորը: Հ. Պետրոսյանի խոսքով, ցանկություն կա, որ թարգմանվի նաև ռուսերեն:
 

Կենտրոնի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ մեր քարտեզագրութունը ներկայումս «բարձր մակարդակի» վրա է գտնվում, և դժգոհեց, որ այսօր մասնավոր ֆիրմաները կենտրոնին չեն ներկայացնում իրենց աշխատանքները նախքան հրատարակելը` համաձայնեցնելու համար, ինչպես պահանջում է օրենքը:
 

«Մենք ոչ մի բանով չենք տարբերվում միջազգային քարտեզագրությունից, որովհետև հիմա ամբողջը թվային տեխնոլոգիաներով է արվում, տիեզերակայանի օգնությամբ, կոորդինատային ժամանակակից թվային համակարգերով»,- նշեց Հ. Պետրոսյանը:
 

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտաշխատող, բազմաթիվ քարտեզների հեղինակ Վարդան Մխիթարյանի կարծիքով, իհարկե, ծավալուն աշխատանք է կատարվել, սակայն ապշել կարելի է Ազգային ատլասի Ա մասում տեղ գտած սխալների քանակից` երբ համեմատում ենք միմյանց:


«Ատլասի ՀՀ վարչական, ՀՀ ֆիզիկական և թեմատիկ քարտեզներում (ավելի քան 100 քարտեզ) սխալ է տարված ՀՀ պետական սահմանը (1), Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզների միևնույն մասշտաբի դեպքում տարբեր են ՀՀ վարչական սահմանները և համադրելիս չեն համընկնում (2), բազմաթիվ են բնակավայրերի տեղադիրքերի կամայական տեղաշարժերը (3), Տավուշի մարզի Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզներում Ենոքավան բնակավայրի մոտով անցնող գետը տրված է թուրքալեզու Սոյուխսու, իսկ Գեղատափ բնակավայրի մոտի գետը` Փոլադ մակագրություններով: «Հայաստանի Ազգային ատլաս»Ա մասում ԼՂՀ տարածքը տրված է 10129 քկմ, իսկ այս տարի հրատարակված ԼՂՀ ատլասում` 11432 քկմ: Նկատված սխալների և թերությունների ցանկը կարելի է շարունակել»,- փաստում է Վ. Մխիթարյանը` մեկնաբանությունները թողնելով մեզ:
 
Քարտեզագրի խոսքով, նույն իրավիճակն է տիրում նաև ՀՀ և ԼՂՀ վարչական և ֆիզիկական քարտեզների դեպքում. «ԼՂՀ պետական սահմանները երկու քարտեզներում անհասկանալի կերպով երկու տարբեր ձևով են տրված: Սահմանների համադրման դեպքում տեսնում ենք, որ դրանք տարբեր են (4): Ինչպե՞ս կարող է պետության սահմանը միևնույն մասշտաբ ունեցող և նույն թվականին հրատարակված երկու քարտեզներում երկու տարբեր ձևով լինել: ՀՀ պետական սահմանը երկու քարտեզների վրա Ոսկեպար բնակավայրի հատվածում սխալ է տարված, որի հետևանքով Ոսկեպար բնակավայրը, որը գտնվում է համանուն գետի ափին, սխալ տարված ՀՀ պետական սահմանի և սխալ տեղադրության հետևանքով հայտնվել է իրական տեղադիրքից մոտ 3 կմ հեռավորության վրա` Ադրբեջանի տարածքում» (5):
 
Վ. Մխիթարյանը ներկայացրեց ևս մի հետաքրքրաշարժ փաստ` քարտեզների վրա Գնդասար լեռան անունը գրված է Մկնասար, այն էլ` տարբեր տեղադրությամբ (6):
 
Վ. Մխիթարյանի կարծիքով, պետական քարտեզագրության բնագավառում տիրող իրավիճակի ուղղակի հետևանք են նաև ՀՀ Կառավարության կայքերում ոլորտին առնչվող տեղեկատվական անճշտությունները: Այսպես օրինակ, ՀՀ Կառավարության կայքում Աշխարհագրական տվյալներ բաժնի Դիրքը ենթաբաժնում գրված է` «արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00’» (7), ըստ Վ. Մխիթարյանի, նախ գրելաձևն է սխալ, և արևելյան երկայնության 460 00’ միջօրեականն անցնում է ՀՀ տարածքի Սյունիքի մարզով իրենից արևելք թողնելով մարզի տարածքի մեծ մասը: Այսինքն, ըստ գրվածի, Սյունիքի մարզի մեծ մասը ՀՀ-ի տարածքը չէ:
 
«ՀՀ տարածքներից «հրաժարվելու» մեկ ուրիշ օրինակ կարող ենք տեսնել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում, որի գլխավոր էջի վրա ՀՀ քարտեզն է (8), որի վրա, չգիտես ինչու, չկա Արծվաշեն բնակավայրն իր հարակից տարածքներով»,- ասաց Վ. Մխիթարյանը:
 

Հավելենք, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը» ստեղծել է 1870 տեսակի քարտեզներ, 10 ատլասներ, բրոշյուրներ և այլն: Կենտրոնը քարտեզագրության ոլորտում լիազոր պետական մարմինն է Հայաստանում:

 

Սեղմեք յուրաքանչյուրը` քարտեզը մեծ տեսնելու համար:

       

                                                                                            1- 2-3

    

                                                                                             4-5-6


  

        7-8



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:13
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Ղարաբաղում առաքելության երկարաձգման հարցը. Կրեմլ
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը։ «Ռիա Նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Մեկ օրում արձանագրվել է 13 ՃՏՊ. 2 մարդ զոհել է, 31-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը
Քիչ առաջ Արցախից Հայաստան եկող անցակետից ադրբեջանցիների կողմից գերեվարվել է գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ֆեյսբուքյան էջում գրել...
Աղբյուր` Panorama.am
14:25
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի առանձին հատվածներում այսօր և սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։  Հոկտեմբերի 1-3-ը, 4-ի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան Ռոստելեկոմի ծառայություններից 4 ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն։...
Աղբյուր` Panorama.am
13:47
«Ռուբեն, քեզ հետ ենք». Երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
Սեպտեմբերի 30-ին, ի աջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, երթ կանցկացվի Երևանում։ «Ընկերնե’ր, հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ռուբենին չեզոքացրին, որպեսզի ինչ-որ բացահայտումներ, որ պետք է տեղի ունենար Նիկոլի դեմ, այն տեղի չունենա. Ռոբերտ Մարգարյան
«Արցախի պատմության էջն այն ժամանակ կփակվի, երբ մենք որոշենք փակել: Մեզնից է կախված, ընդունենք փաստը, բայց չհաշտվենք դրա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արցախից Հայաստան ճանապարհին գրանցվել են մահվան դեպքեր. Ավանեսյան
«Բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում»,- Գորիսում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
13:19
Ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ
Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ  ընկերներ գրում են, ասում, որ չեմ խոսում, անտարբեր...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՔԿ.Ձեռնպահ մնալ բնակարանների վարձակալության հետ կապված հանցավոր սխեմաներից, ինչը ոչ միայն հակաբարոյական է, այլ նաև քրեորեն պատժելի
Բնակարանները վարձակալությամբ տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձանցից խարդախությամբ հափշտակություններ է կատարել
Աղբյուր` Panorama.am
12:48
Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան
«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությո ւնների պաշտպանության շրջանակային...
Աղբյուր` Panorama.am
12:40
ՔԿ. Քաղաքացին հայտնել է Գորիսի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և ականջը կտրելու մասին
2023թ․ սեպտեմբերի 27-ին մեկ անձի կողմից հաղորդում է ստացվել Գորիս քաղաքի ավտոկայանից իրեն առևանգելու, դեպի Հակարի կամուրջ տեղափոխելու և իր...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Մայր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր...
Աղբյուր` Panorama.am
12:20
Պակիստանի մզկիթի մոտ պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 34-ի, ավելի քան 100-ը վիրավորվել է: Այդ մասին գրել է «ՌԻԱ նովոստի»-ն:...
Աղբյուր` Panorama.am
12:16
Դոլարը թանկանում է՝ մոտենալով 400 դրամի սահմանին
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.50 դրամ՝ սեպտեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 2․92...
Աղբյուր` Panorama.am
12:10
Հայաքվեի ստորագրությունների վավերականության հարցով ԿԸՀ-ն այսօր նիստ կհրավիրի
ԿԸՀ-ն այսօր ժամը 15։00-ին նիստ է հրավիրելու։ Օրակարգում երկու հարց է.
Աղբյուր` Panorama.am
12:04
Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
«Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վարդան Ղուկասյանը Հայկ Մարությանին նոր պայմաններ է առաջարկում
«Հայկոյին ես 10-15 օր ասում էի, տղա ջան, արի ստորագրի, իմ մարդուն նշանակի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար։ Չարեց։ Հիմա իմ...
Աղբյուր` Panorama.am
11:45
Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ իրավունք չունենք ընկրկելու. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի...
Աղբյուր` Panorama.am
11:41
Արցախի Մարտունու քաղաքապետը հուղարկավորվեց «Եռաբլուրում»
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
11:38
Տիգրան Աբրահամյանը տարբեր դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեր ոչ մի նիստի չի մասնակցել. Անդրանիկ Քոչարյան
«Տևական ժամանակ է ես մեր հանձնաժողովի նիստում չեմ տեսնում Տիգրան Աբրահամյանին»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
11:26
Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ...
Աղբյուր` Panorama.am
11:12
Թուրքական լիրան թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակը
Ուրբաթ օրը դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը կրկին թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ ամսվա սկզբից դոլարը լիրայի նկատմամբ թանկացել է...
Աղբյուր` Panorama.am
11:03
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցիների համար
Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դռները բաց են 6-16 տարեկան արցախցի բոլոր երեխաների և պատանիների...
Աղբյուր` Panorama.am
10:50
Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին, 120 000 Արցախցու. Արամյան
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը  գրել է. Մենք ազգովի դավաճանեցինք Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Բաբայանին եւ ընդհանրապես 120...
Աղբյուր` Panorama.am
10:40
Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկս, հուզմունքից խեղդվում էի...Ֆրանսիացի լուսանկարիչը՝ Գորիսում
Գորիսում այս օրերին աշխատող ֆրանսիացի լուսանկարիչը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերից լուսանկարներ է հրապարակել։ «Ես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար
13:39 29/09/2023

Ցանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. փոխնախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}