Հասարակություն 13:39 17/03/2010

Մոսկվա կինոթատրոնի Ամառային դահլիճ` այո՞, թե՞ ոչ

Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը մշակութային արժեքների ցուցակից հանելու, քանդելու և հողը եկեղեցու օգտին օտարելու կառավարության որոշումը Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շտապողական համարեց:
«Մեր կարծիքով, Կառավարությունը շտապ որոշում է կայացրել, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք շտապ որոշումներ են պահանջում, սակայն կարող են երկար ժամանակ մնալ անորոշ վիճակում: Իսկ այդ խնդրի վերաբերյալ շտապ որոշում կայացվեց` հաշվի չառնելով ոչ մեկի կարծիքը»,- այսօրվա ասուլիսում ասաց ճարտարապետների միության նախագահը:

Նա հայտնեց, որ այսպիսի որոշում ընդունելուց առաջ հարկավոր էր խորհրդակցել մասնագիտական միությունների, մասնագետների հետ: Մ. Մինասյանի հավաստմամբ, Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է վատ ժամանակահատվածում, երբ հնարավոր չի եղել արժեք ունեցող հուշակոթող կառուցել և քանդված եկեղեցու ճարտարապետական արժեքը գնահատեց «զրոյական»: Նաև շեշտեց, որ եկեղեցին եղել է այսօրվա «Մոսկվա» կինոթատրոնի հիմնական շենքի տեղում, այլ ոչ` ամառայինի:
Ժամանակին բարձր գնահատված համալիրի փոխարեն այժմ եկեղեցի կառուցելը ճարտարապետը սխալ քայլ համարեց նաև նշելով, որ Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկում արդեն գործում է Կաթողիկե եկեղեցին:

«Այն ժամանակ, երբ Կաթողիկեի փոխարեն Լեզվի ինստիտուտն էր, մենք հանգիստ կարողացանք ինստիտուտի շենքը քանդել ու դրա փոխարեն եկեղեցի կառուցել, բայց այս քայլը սխալ կլինի, քանի որ ամառային դահլիճը ինքը ճարտարապետական հուշակոթող է համարվում և համալիրի մի մաս է կազմում»,-ասաց Մ. Մինասյանը:
Ասուլիսին ներկա երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ կինթատրոնի ամառային դահլիճը հանդիսանում է 20-րդ դարի ճարտարապետական լավագույն օրինակներից մեկը:
 
Ս. Պետրոսյանի հավաստմամբ, իրենք խնդիր չունեն եկեղեցիների կառուցման հետ կապված, սակայն, այս դեպքում Պողոս-Պետրոս եկեղեցու նախկին տեղի հետ կապված մեջբերումները անհիմն են համարեց` եկեղեցին նախկինում կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում չի եղել կառուցված:
«Բացի այդ, «Կինոմոսկվայի» ամբողջ համակառույցը, որը մեր բոլորիս սեփականությունն է, պետությունն անհատույց տրամադրել է մասնավոր կազմակերպության, որպեսզի դա օգտագործվի որպես կինոթատրոն: Իսկ սեփականատերը իրավունք չունի անվճար ստացած գույքի մի մասն օտարել ցանկացած մեկի` ցանկացած բան կառուցելու համար»,-ասաց նա:
Հստակեցնելու համար իրենց դիրքորոշումը, ճարտարապետները նշեցին, որ դեմ չեն եկեղեցի կառուցելուն, սակայն գտնում են, որ այն կարելի է կառուցել մեկ այլ վայրում, ոչ թե կինո «Մոսկվայի» ամառային դահլիճի տարածքում:

Որպես լավագույն տարբերակ, երիտասարդ ճարտարապետը նշեց, որ եկեղեցի կարելի է կառուցել նույն տարածքում` Նկարիչների միության նոր մասնաշենքի տեղում, որը ներկայումս քանդված վիճակում է գտնվում, կամ էլ Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում:

Ասուլիսում շահագրգիռ մյուս կողմն էր ներկայացնում Արարատի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար Ալոյանը: Նա զարմանալի համարեց, որ ճարտարապետները միահամուռ արձագանքում են կինոթատրոնի ամառային դահլիճի` եկեղեցով փոխարինելու խնդրին այն դեպքում, երբ Երիտասարդական պալատի, կամ այլ ճարտարապետական արժեքների քանդման ժամանակ ոչ ոք իր բացասական կարծիքը չի արտահայտել:

«Եթե սեփականատերը դահլիճը քանդեր ու դրա փոխարեն կաբարե կամ բասեին կառուցեր դուք կբողոքեի՞ք… Դուք խոսում եք ճարտարապետական արժեքների մասին, բայց մենք ուզում ենք այն, ինչ մեր սեփականությունն է եղել: Դուք ասում եք, որ եղեկեցին զրոյական արժեք է ունեցել...մեր գյուղական բոլոր դպրոցները նույնպես զրոյական արժեք ունեն, բայց այնտեղ կրթվում ու դաստիարակվում են մեր զավակները»,-ասաց Տեր Մխիթարը:

Հոգևոր հովիվի կարծիքով այստեղ խնդիրն այն է, որ պարզապես բոլորը միահամուռ կերպով չեն ցանկանում եկեղեցի կառուցել, իսկ կինոդիտումները, ըստ նրա, կարելի է իրականացնել նաև կինոթատրոնի ձմեռային դահլիճում: Տեր Մխիթարը նշեց, որ հիմքում ընկած է այն գաղափարը, որ եկեղեցին կառուցվի իր նախկին տեղում:

Այստեղ էլ ճարտարապետները կրկին հիշեցրին, որ իրականում կինթատրոնի հիմնական շենքի տեղում է եկեղեցին կանգնած եղել, ու հետաքրքրվեցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պահանջ չկա կինոթատրոնի մեծ շենքը քանդելու:
Բացի այդ, ճարտարապետների միության նախագահը նշեց, որ համալիրները երկուսն էլ գտնվում են արժեքավոր ճարտարապետական հուշակոթողների շարքում և այստեղ արդեն տարբերություն չկա, թե նրանցից որը կքանդվի, քանի որ երկուսն էլ նույն ճարտարապետական արժեքն ունեն:

Ճարտարապետներին հետաքրքրեց, թե իրականում ո՞վ է բարերարը, և ո՞վ է հուշել, թե այդտեղ է եղել եկեղեցին:
Տեր Մխիթարը միայն ենթադրեց, թե` հնարավոր է նա Երևանի քաղաքացի է եղել ու ինքն է որոշել եկեղեցու «նախկին տեղում» հիմնել նորը:

Իր խոսքի վերջում Տեր Մխիթարը նշեց` եթե կառավարությունը որոշել է, որ եկեղեցու կառուցման համար պետք է այդ տարածքը տրամադրել, ապա` խելոք է որոշել:

Ճարտարապետները հայտնեցին, թե դիմում են կաթողիկոսին` վերանայելու կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու որոշումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}