Վալենտինա Տոլկունովան է մահացել
Վաթսունչորս տարեկան հասակում մոսկովյան Բոտկինյան հիվանդանոցում մահացել է հանրահայտ ռուս երգչուհի Վալենտինա Տոլկունովան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Նախնական տվյալներով, նրա մահվան պատճառը եղել է սրտի սուր անբավարարությունը: Իր կյանքի վերջին ժամերին նրա գիտակցությունը տեղն է եղել: Այսօր առավոտյան ժամը 6-ին Տոլկունովան կոմայի մեջ է ընկել, ինչից հետո գործի են դրել արհեստական շնչառության ապարատը: Եվ ահա ժամը 8-ի սահմաններում նա արդեն մահացել է:
Երգչուհին բժիշկներին արգելել էր իր հիվանդության մասին տեղեկություններ տարածել:
Փետրվարի 17-ին Բելառուսում` հյուրախաղերի ժամանակ, երգչուհին վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել և արդեն մի քանի օր հետո հոսպիտալացվել է Բոտկինյան հիվանդանոցի վիրահատական բաժանմունք: Մոսկովյան վիրաբույժները Տոլկունովայի մոտ հայտնաբերել են կաթնագեղձի քաղցկեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները