Քաղաքական 14:21 23/03/2010

ՀՀ Նախագահ. Միակողմանի զիջումները կխորացնեն առկա վտանգներն ու սպառնալիքները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել սիրիական "Al Watan" թերթին:

-Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումն այդ այցից ի վեր:


-Մենք կարևորում ենք Սիրիայի` որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող բարեկամ երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը: Հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա և արտացոլում են այն ջերմությունը, որ մեր ժողովուրդները փոխադարձաբար տածում են միմյանց հանդեպ: Շարունակվում են ակտիվ շփումները գրեթե բոլոր ոլորտներում, պարբերական բնույթ են կրում տարբեր փոխայցելությունները: Անցած տարի տեղի ունեցած այցը Սիրիայի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստան, բայց դեռևս 1980թ. Խորհրդային Հայաստան էր այցելել լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադը: Նշեմ միայն մեկ փաստ. մոտակա ժամանակներս մեր մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում ավարտին կհասցվի հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցումը, որը կատարվում է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ` Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Իմ այս այցի ընթացքում էլ մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու: Մեր` կառավարություններիս պարտքն է ձևավորել բարենպաստ իրավապայմանագրային դաշտ, որպեսզի մեր հասարակությունները, գիտնականները, գործարարները, երիտասարդները, ճյուղային գերատեսչությունները կարողանան ավելի արդյունավետ շփվել միմյանց հետ:

-Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների բարեկամությունն արտացոլվում է երկու երկրների ղեկավարության գործունեության մեջ: Ինչպե՞ս պետք է փոխանցել այդ դրական ներուժը տնտեսական և քաղաքական դաշտ:

 -Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերն ու բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար։ Մենք տրամադրված ենք շարունակելու աշխատանքները` էլ ավելի ամրապնդելու և խորացնելու հայ-սիրիական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում: Վստահ եմ, որ նույնանման հաստատակամություն առկա է նաև մեր սիրիացի գործընկերների մոտ: Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Լուրջ ծրագրեր կան էներգետիկայի, բնապահպանության, սեյսմոլոգիայի, առողջապահության, կապիտալ շինարարության, գյուղատնտեսության, ոռոգման համակարգերի և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ հայ-սիրիական համագործակցությունը հաջողությամբ շարունակելու է վերընթաց զարգանալ:

-Ձերդ Գերազանցություն, այցի ընթացքում Դուք նաև կլինեք Հալեպում և Դեյր Զորում: Ի՞նչ կուզենայիք այդ կապակցությամբ փոխանցել Սիրիայի և Հայաստանի քաղաքացիներին:

Այսօր աշխարհում շատ են խոսում քաղաքակրթությունների երկխոսության, հանդուրժողականության մասին: Սիրիայում մեր երկու ժողովուրդների ներկայացուցիչներն առանց երկար քննարկումների` գործնականում ստեղծեցին մահմեդականների և քրիստոնյաների համակեցության մի այնպիսի ներդաշնակ օրինակ, որը կարող է օրինակելի լինել աշխարհի` հանդուրժողականության բոլոր ջատագովների համար: Այս բարի ավանդույթները մեր ժողովուրդների ընդհանուր հարստությունն են, դրանք պետք է պահպանենք և փայփայենք:

Ես իմ բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ ձգտում եմ հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին: Պատմության դաժան քմահաճույքով ձևավորված Սփյուռքը կարևոր օղակ է, որը կապում է հայկական քաղաքակրթությունն աշխարհի այլ ժողովուրդների, հասարակությունների, պետությունների հետ: Հագամանքը, թե ինչպես են ընկալվում Սփյուռքի մեր հայրենակիցներն այն երկրներում, որոնց քաղաքացի են հանդիսանում, պայմանավորում է, թե ինչպես կընկալվի Հայաստանը, հայ ժողովուրդն ընդհանրապես:

Իհարկե, ես չէի կարող այցելել Սիրիա և չլինել հայկական Սփյուռքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող Հալեպում և Դեյր Զորում: Ես այցելելու եմ այդ շրջաններ` մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու մեր սիրիացի քույրերին և եղբայրներին, նաեւ ոգևորելու մեր հայրենակիցներին` լինելու բարեկամ Սիրիայի արժանապատիվ և հարգված քաղաքացիներ:
 
-Ձերդ Գերազանցություն, ի՞նչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացի վրա :

-Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, և, արդյոք, ճանաչելով ցեղասպանությունը` որևէ երկիր չի՞ վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, ապա դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարևոր համարենք:

Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տևի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը:

-Ձեր ելույթներում հաճախ եք անդրադարձել Հայաստանի շրջափակման խնդիրներին` նշելով, որ այն սահմանափակում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ո՞րն է թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար:

-Այն մեծ է՝ հաշվի առնելով թե՛ տարանցիկ ուղիների սակավությունը, թե՛ Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը: Լինի դա արդյունաբերության, առևտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջև առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաև այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով:

Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետություններին, այլև հակասում է ՄԱԿ- ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ:
 
-Նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաև Երևանում, խոսել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության իր տեսլականի մասին` հատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաև, բնականաբար, Սիրիան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տեսլականի իրագործմանը խոչընդոտող հանգամանքները: Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել դրան հասնելու համար:

-Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` Նախագահ Ասադի այդ ազնիվ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, ով սիրում է իր երկիրը և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հարևանների ու բարեկամների հանդեպ: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձևը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջև կարող են լինել հակասություններ և տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է:

Մենք կողմ ենք` դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հստակեցնելու այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն և շահագրգռություն առաջացնել: Միայն այդ ձևով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ և մեծ հարցերի լուծումը:

-Ձերդ Գերազանցություն, իսկ ինչպե՞ս է պաշտոնական Երևանը գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ո՞րն է, ըստ Ձեզ, դեպի խաղաղություն և կայունություն տանող ճանապարհը:

-Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների և մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և մշտապես դատապարտել է բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:

Լիահույս ենք, որ Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը` թե՛ պաղեստինա- իսրայելական, թե՛ սիրիա -իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնությունները: Մարդկային հազարավոր կյանքեր և քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի:

Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախևառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ: Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնվող Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը:
 
-Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:

Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:

-Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:

Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:

Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}