Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆին
Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ