Լեհաստան է ուղարկվել վթարված Ту-154-ի սև արկղը
Լեհաստանի նախագահի Ту-154 վթարված ինքնաթիռի երեք սև արկղներից մեկն ուղարկվել է Լեհաստան՝ վերծանման: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Վթարված ինթնաթիռի արկղներից երկուսը եղել են այսպես ասած «մայրական», մյուսը սարքված է եղել լեհերի կողմից:
Երկու սև արկղները գտնվում են ՌԴ ՊՆ գիտական-հետազոտական ինստիտուտում, որտեղ դրանք համատեղ ուսումնասիրում են ռուս և լեհ փորձագետները: Լեհաստանի զինդատախազն արդեն որոշ հայտարարություններ արել է սև արկղերի պարունակության մասին: Ըստ նրա, օդաչուները խոսել են երեք լեզվով՝ լեհերեն, ռուսերեն, անգլերեն:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավը, որում եղել են նաև նրա կինը, հայտնի քաղաքական գործիչներ, կրոնական ու հասարակական գործիչներ, վթարի է ենթարկվել ապրիլի 10-ին Ռուսաստանի Սմոլենսկի մարզում: Վթարի պատճառի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Նշենք, որ վթարի հետևանքով զոհվել է 96 մարդ: Աղետի քննությամբ զբաղվում է Ավիացիոն միջպետական կոմիտեն:
Արդեն ճանաչված դիերը կհուղարկավորվեն ապրիլի 17-ին, իսկ երկրի ղեկավարին ու առաջին տիկնոջը հողին կհանձնեն ապրիլի 18-ին: