Ձերբակալվել է նախկին պաշտպանության նախարարը. Ղրղզստան
Ղրղզստանում երկիրը լքելու փորձի ժամանակ ձերբակալվել է նախկին պաշտպանության նախարարը: Ինքը Բակիևը, կինն ու երկու երեխաները բարեհաջող հասել են Ղազախստան:
Նշենք, որ երեկ երեկոյան Կորմանբեկ Բակիևը ստորագրել էր հրաժարականի դիմումը:
Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, այժմ Ղրղզստանում միջոցներ են ձեռնարկվում նախկին նախագահի եղբայրներին ձերբակալելու ուղղությամբ:
Ժամանակավոր կառավարության ներկայացուցիչն ասել է, որ երկրի հարավում հատուկ միջոցառումներ են իրականացվում նրանց ձերբակալելու համար: Հիշեցնենք, որ նրանցից մեկը մեղադրվում է նրանում, որ հրամայել է կրակ բացել ցուցարարների վրա:
Նշենք, որ ապրիլի 7-ին Բիշքեկում ցուցարարների ու անվտանգության ուժերի բախման հետևանքով մահացել է առնվազն 83 մարդ: