Հոլանդացի պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին ծավալուն զեկույց է ներկայացրել
Ամստերդամի համալսարանում «Առաջին համաշխարհային պատերազմում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության համեմատական վերլուծություն» թեմայով օրերս ընդգրկուն զեկույց է ներկայացրել «Արարատի ապառաժներում» գրքի հեղինակ, նույն համալսարանի պրոֆեսոր Էնթընի Հոլսլախը:
Նա մանրամասն վերլուծության է ենթարկել Հայոց ցեղասպանության հարցի սոցիոլոգիական կողմը և այն, թե զանգվածային բռնության այդ դեպքերը մինչ այժմ ինչպիսի ազդեցություն ունեն Նիդերլանդներում և Բրիտանիայում ապրող հայկական համայնքների վրա:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, վերլուծության մեջ գիտնականն անդրադարձել է ցեղասպանության երևույթին` որպես մարտահրավեր մարդկությանը և քննադատել այլ մեկնաբանությունները: Ցեղասպանությունը որպես երևույթ, ըստ նրա, անհատի ոչնչացման մտադրություն է:
Է. Հոլսլախը նշել է, որ ինքը ցեղասպանության հարցն ուսումնասիրել է ոչ թե որպես քաղաքական ճգնաժամ, այլ որպես դինամիկ և սիմվոլիկ ակտ, ինչը հնարավորություն է տալիս նոր` սոցոլոգիական և հասարակական տեսանկյունով դիտարկել այդ ահավոր երևույթի հետևանքները:
Զեկույցին ներկա են եղել համալսարանականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հարակից նորություն` Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաք է անցկացվել Հաագայում. Դրան մասնակցել են նաև հոլանդացի խորհրդարանականներ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ