Հասարակություն 14:30 03/05/2010

«Լաբորատորիաները համաձայնվում են հետազոտություն անցկացնել, սակայն 1 պայմանով` պաշտոնապես չհաստատել հետազոտության արդյունքները»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանն ու «SOS Թեղուտ» հասարակական նախաձեռնության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը խոսեցին բնապահպանական լուրջ խնդրի մասին, այն է` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անմխիթար վիճակի մասին, որն այսօր սպառնում է ոչ միայն հարակից գյուղերի բնակիչներին, այլև բոլորիս:

Ինչ-որ մեկը համապատասխան տեխնիկայի միջոցով, 1982թ-ից թաղված 577 տոննա թունաքիմիկատների գերեզմանը քանդել է և այդ գերեզմանի վտանգավոր նյութերն այսօր դուրս են եկել հողի մակերես: Է.Բաղդասարյանը նշեց, որ ամենից զարմանալին այն է, որ հնարավոր չէ պարզել, թե ո՞վ է տեխնիկայով քանդել այդ հատվածը, թեպետ ավելի կարևոր է անել այնպես, որպեսզի այդ թունաքիմիկատները բնապահպանական աղետի չհանգեցնեն. «Խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ պարզել, թե ի՞նչ թունաքիմիկատներ են դրանք, որոնք արդեն ջրի մեջ են ներծծվել` տարածքից 35 մետր հեռավորության վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք առկա են հողի և օդի մեջ»,- ասաց Է.Բաղդասարյանը:

Նրա խոսքերով այդ տարածքում գյուղացիները կովեր են արածում, իսկ կաթը, նրանց իսկ խոստովանությամբ, հանձնվում է մայրաքաղաքի խանութներ: Այսինքն` սա ահազանգ պետք է լինի համապատասխան գերատեսչությունների համար, որպեսզի խնդրով լուրջ զբաղվեն, քանի անդառնալի հետևանքների առջև չենք կանգնել հորդորեցին բանախոսները:

Ինչ վերաբերում է քայլերին, որոնք ձեռնարկվել են պետության կողմից աղետը կանխելու համար, ապա դրանք, նրա խոսքով, հավասարազոր են զրոյի.

«Բնապահպանության նախարարության համապատասխան բաժինը երբեք ուսումնասիրություններ այս տարածում չի կատարել: Ի դեպ, ժամանակին այն վերահսկվում էր պետության կողմից, համապատասխան ջրահեռացման խողովակներ կային, որոնք ապահովում էին անվտանգությունը: Չի զբաղվում խնդրով նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը` վերջինս գոնե առաջնային պետք է զգուշացնի հարակից գյուղերի բնակիչներին այս սպառնալիքի մասին»,- ասաց Է.Բաղդասարյանը:

Անդրադառնալով կոնկրետ բնապահպանության նախարարության որդեգրած քաղաքականությանն, ավելի ճիշտ անգործությանը, բանախոսը տեղեկացրեց, որ 2005թ-ին Հայաստանին տրամադրվել է 500 հազար ԱՄՆ դոլար և կազմվել ազգային ծրագիր, համաձայն որի 2008թ-ին այս հարցը պետք է լուծում ստանար:

Ծրագրի պատասխանատուն է եղել Անահիտ Ալեքսանդրյանը, որը, Է.Բաղդասարյանի խոսքերով, այս թեմայի շուրջ խուսափում է խոսել, ինչն էլ պարզ է` այդ գումարով նույնիսկ ուսումնասիրություն չի անցկացվել, թե ի՞նչ թունաքիմիկատներ կան թաղված այդ տարածքում և այլն:

Ի դեպ, նման վախվորած վարքագիծ են որդեգրել գրեթե բոլոր այն լաբորիատորիաները, ուր Է.Բաղդասարյանն ու նրա գործընկերները դիմել են պարզելու, թե ի՞նչ քիմիկատներ կային Նուբարաշենում թաղված և խառնվելով իրար` ի՞նչ թունաքիմիկատների են վերածվել այսօր:

Է.Բաղդասարյանը նշեց, որ բոլոր լաբորատորիաները համաձայնվում են հետազոտություն անցկացնել, սակայն մեկ պայմանով` պաշտոնապես չեն հաստատելու հետազոտության արդյունքները.

«Բնապահպանության նախարարությունն էլ ընդհանրապես ասում է, թե լաբորատորիա չունի: Թեպետ ես վստահ եմ, որ նրանք նույնիսկ այդ գերեզմանոցի տեղը չգիտեն» ,- ասաց Մ.Սուխուդյանը, որն առաջարկում է ուշադրություն դարձնել այս խնդրի վրա, քանզի հնարավոր է, որ սա ոչ թե բնապահպանական աղետ լինի, այլ միտումնավոր դիվերսիա:

Ո՞րն է ելքը: Նախ, այս խնդրով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունն ու գլխավոր դատախազությունը, բայց զբաղվեն ոչ թե «իբր», ինչպես ոստիկանությունը, այլ լուրջ: Բացի այս, որոշակի միջոցառումներ ձեռնարկելուց հետո, օրինակ` ջրահեռացման խողովակները պատշաճ վիճակի բերելուց և տարածքը դարձյալ վերահսկելի դարձնելուց հետո, անհրաժեշտ է վերաթաղել այդ թունաքիմիկատները: Կա հարցի լուծման մեկ այլ տարբերակ ևս, որն առաջարկել են միջազգային կառույցները` տեղափոխել այդ նյութերը Իտալիա, որտեղ այդ նյութերի ոչնչացնող գործարան կա.

«Սակայն սա իրագործելու համար մի քանի միլիոն դոլար է հարկավոր, ինչպես նաև ժամանակ»,- տեղեկացրեցին բանախոսները:
 
Նախորդող նորություններ`  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց. Կրկին ուսումնասիրություններ…

«Թունաքիմիկատների գերեզմանոցի վիճակը բարդ է, խնդիրը միայն սողանքը չէ…»

Չեխիան ու Հայաստանը միասնական ծրագրով` ընդդեմ թունաքիմիկատների, քիմիական աղտոտվածության վտանգի

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԸ ԿՀՈՍԵՆ ԵՎ ԿԼՑՎԵՆ ԳԵՏԵՐՆ ՈՒ ԱՌՈՒՆԵՐԸ. ՏԵՂԱՓՈԽՈՂ ՈՒ ՈՉՆՉԱՑՆՈՂ ՉԿԱ

ԵՐԵՎԱՆԻՆ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ. «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է »


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:37
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am
14:53
Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել. Կիրանցին՝ ՆԳ նախարարին
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս։ Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել։  Մենք թուրքից ավել բան չենք գրավել»,-...
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից. Փաշինյան
«Ռուսական հենակետերը դուրս են բերվելու Տավուշի մարզից»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու
Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  որդին՝ Դավիթ Վարդանյանը կոչ է արել Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Դերասան Արամայիս Սարգսյանը «Անահիտ»-ը Երևանից տարել է Վանաձոր՝ համալրելով իր մրցանակների հավաքածուն
Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխությունում  ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր քիչ առաջ ժամանեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ «Եկել եմ՝ մի հատ հասկանամ, ի՞նչնէ ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
«Տավուշը պետք է  դարձնենք ամրոց, հիմա մենք պետք է խոսենք մեր անելիքների մասին»,-Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:36
Ոստիկանները պահանջում են՝ տավուշցիները բացեն ճանապարհը
Ոստիկանները պահանջում են, որ չորս գյուղերի բնակիչները բացեն ճանապարհը, վերականագնեն երթևեկությունը։ Գյուղացիներն ասում են՝ վտանգված է մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}