Էնթընի Լեյքը ստանձնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնը
Էնթընի Լեյքը Բան Կի-Մունի կողմիցնշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար : Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստըանյան գրասենյակի մամուլի ծառայությունից: 2010թ. մարտի 16-ին Գլխավոր քարտուղարը, պաշտոնապես հայտարարելով նրա նշանակումը, նշել է, որ պրն Լեյքն իր հետ բերում է ԱՄՆ կառավարությունում ունեցած երկար տարիների հարուստ և արժանավայել աշխատանքային փորձը: Հանրային և միջազգային ծառայության ոլորտում առավել քան 45 տարվա փորձ ունեցող Էնթընի Լեյքը մայիսի 1-ին ստանձնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) արդեն 6-րդ Գործադիր տնօրենի պաշտոնը:
Պրն. Լեյքը աշխատել է աշխարհի առաջնորդների և քաղաքականություն մշակողների հետ: 2007-2008թթ. Բարաք Օբամայի նախագահական քարոզարշավում նա արտաքին քաղաքականության ավագ խորհրդատուն է եղել:
Նրա կարիերայի հիմնաքարը հանդիսանում է հանուն խաղաղության և անվտանգության ստանձնած իր անձնվեր գործունեությունը: 1997թ. թողնելով աշխատանքը կառավարությունում, նա ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարականների գծով դեսպան Հաիթի, Եթովպիա և Էրիթրեա երկրների համար: Իր ջանքերի շնորհիվ նա 2000թ. ստացավ Սպիտակ Տան Սամուել Նելսոն Դրու Մրցանակը, ինչը հիմք հանդիսացավ Ալժիրի համաձայնագրի կնքմանը, որը վերջ դրեց Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմին: Նա նաև առաջատար դեր ունեցավ քաղաքականությունների մշակման գործում, ինչը նպաստեց Բոսնիա Հերցեգովինայում, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատմանը:
Պրն Լեյքի գործունեությունը երկար տարիներ կապված է եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: Նա ինը տարի ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար ստեղծված ԱՄՆ հիմնադրամի խորհրդում, և 2004թ.-ից մինչև 2007թ. նա եղել է այդ խորհրդի նախագահը:
Պրն Լեյքի ամուսնացած է, ունի երեք երեխա և հինգ թոռնիկ: