Գործարկվել է EGov.am կայքը
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ գործարկվել է EGov.am կայքը: «Որոշ բաժիններ, որոնք կային կառավարության նախկին կայքում, տեղափոխվում են EGov.am»,- հավելեց Դ. Սարգսյանը: EGov.am կայքի առջև, ըստ նրա, 2 կարգախոս է դրված`« կայքի հիմքում թափանցիկության ապահովումը, էլեկտրոնային կառավարման ծառայությունները»:
Ի տարբերություն նախորդի` կայքն ունի նորամուծություն, այն թափանցիկության կարգախոսի շարունակությունն է:
Այսուհետ, ինչպես հավաստեց Դ. Սարգսյանը, պետբյուջեյի վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ինտերակտիվ: Այսինքն պետական բյուջեն կներկայանա ինչպես իր ծավալով, այնպես էլ, թե այս պահին որքան է ծախսված, հնարավոր կլինի կառավարության աշխատակազմի կատարողականին, նրա բյուջեին:
«Մենք այժմ պետական բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացնում ենք շաբաթը մեկ, բայց առաջիկայում` 2 շաբաթից, յուրաքանչյուր օրվա կտրվածքով թարմացված տվյալները կայքում լինելու են»,-ասաց նա:
Կայքի մնացյալ հատվածը վերաբերում է պետության կողմից էլեկտրանային ծառայությունների տրամադրմանը: Քաղաքացիները նամակներին կարող են հետևել առ ցանց տարբերակով, ինչպես նաև կա Նամակ կառավարությանը բաժինը, որն էլեկտրանային ճանապարհով հնարավոր է դարձնում կառավարությանը հարցեր ուղղել: