Հրդեհ` «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում
Օգոստոսի 11-12-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, մասնավորապես` Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է 3500 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Կապանի Զորք թաղամասում` 5 հա մակերեսով խոտածածկ տարածք և 2 փայտե էլեկտրասյուն, նույն մարզի Առաջաձոր գյուղում` 4 հա մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:
Գեղարքունիքի մարզում` Սևանի քաղաքային զբոսայ¬գում այրվել է 2000 քմ, Վարսեր գյուղի մոտակայքում` 3 հա մակերեսով խոտածածկ տարածք, իսկ Սոթք գյուղի մոտ` 0,5 հա ցորենի արտ:
Լոռու մարզի Օձուն գյուղին հարակից սարալանջին այրվել է 2 հա, Տավուշի մարզի Արճիս գյուղի մոտ` 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու մացառուտներ, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի մոտ` 10 հա, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում այրվել է 3000 քմ, Հրազդան-Սևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում` 3000 քմ, Մարալիկ-Քարաբերդ ավտոճանապարհի 1-ին կմ-ում` 2000 քմ, Տիգրանաշեն-Ուրցալանջ ավտոա¬նա¬¬պար¬հին` 1,2 հա, Աշտարակի խճուղում գտնվող «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում` 5 հա մակերեսով խոտածածկ տարածք:
Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասում այրվել է 1000 քմ, Հրազդանի կիրճում բռնկված երկու տարբեր օջախներում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և 4000 քմ ծառապատ տարածք:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում