Քաղաքագետ. Թուրքական ռազամաբազայի հնարավոր տեղակայումը կօգնի ետ բերել Նախիջևանը
Նախիջևանում թուրքական ռազամաբազայի հնարավոր տեղակայումը կօգնի ետ բերել ռու-թուրքական գործարքով Ադրբեջանին տրված հայկական տարածքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Եթե ռազամաբազան տեղակայվի, Նախիջևանի հարցը կսրվի: Օբյեկտիվ շահերի տեսանկյունից մեջտեղ կգա պատմական ճշմարտությունը, և Նախիջևանի հարցը կլուծվի հօգուտ մեզ, մենք կվերադարձնենք ռուս-թուրքական գործարքով ուրիշին տրված մեր հողը, դա մեր հողն է»,-ասաց Լ. Շիրինյանը:
Միաժամանակ Շիրինյանը Նախիջևանում թուրքական ռազամակայանի տեղակայման հնարավորությունը քիչ հավանական է համարում:
«Նախիջևանը` որպես պրոտեկտոր, ունի երաշխավոր երկու պետություն` Ռուսաստանն ու Թուրքիան: Մենք չգիտենք, Կարսի դաշնագիրը ունի՞ գաղտնի պրոտոկոլ, թե ոչ: Ես գրել եմ, վստահ եմ, որ ունի, սակայն չի բացահայտվում: Ուրեմն այս երկու երկրները չեն կարող ավել քայլեր անել, քան նախատեսվում է, մանավանդ որ Թուրքիան այքան էլ հզոր ու ուժեղ չէ, ինչքան ցույց է տալիս, սա նկատի ունեցեք»,-ասաց բանախոս քաղաքագետը, ավելացնելով, որ եթե հանկարծ միջուկային զենք ունեցող Ռուսաստանին ինչ-որ բան դու չգա, ապա «կխփի, հետո ինչ կլինի, կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները