Hurriyet. Արտերկրից պատարագին մասնակցելու հազիվ 350-400 հոգի կգա
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին մասնակցելու համար Վան ժամանած հայ ուխտավորներն արդեն նավակներով տեղափոխվում են կղզի: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` եկեղեցու մոտ արդեն ուխտավորների շարասյուներ են գոյանում: Նշվում է, որ Միացյալ Նահանգներից ու Ֆրանսիայից բացի հայեր են ժամանել նաև Հայաստանի Հանրապետությունից:
Պատարագի մասնակիցները հիմնականում պոլսահայերն են: Նույն աղբյուրի հաղորդմամբ` Ստամբուլից Աղթամար է մեկնել 750 հայ: Հազարավոր հայերի հոսք ակնկալող թուրքական իշխանությունների սպասելիքները չարդարացան, քանի որ, ինչպես «Hurriyet» օրաթերթն է հայտնում, խաչը եկեղեցու գմբեթին չտեղադրելու հետևանքով էապես նվազեց Վան մեկնել ցանկացողների թիվը:
«Ենթադրվում է, որ արտերկրից պատարագին մասնակցելու կգա հազիվ 350-400 հոգի»,- գրում է թուրքական պարբերականը: