Չավեսի յուրահատուկ խորհուրդը Լուկաշենկոյին. «Դե, երիտասարդ, քաջ գործիր»
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իրեն յուրահատուկ ոճով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկային ցանկացել է վերընտրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Չավեսը վստահ է, որ իր բելառուսցի գործընկերոջ հաղթանակը շատ կարևոր է, քանի որ «մենք պետք է պահպանենք մեր անկախությունը և միասնությունը միմյանց միջև»:
Բացի ցանկություններն արտահայտելուց, Չավեսը իրեն թույլ է տվել նաև իր ընդդիմադիրներին հաղթելու մասին խորհուրդ տալ Լուկաշենկոյին. «Ալեքսանդր, ես լսել եմ, որ դու մասնակցելու ես ընտրություններին: Դե, երիտասարդ, քաջ գործիր, որպեսզի ընդդիմությունը, ինչպես Վենեսուելայում, չկարողանա գալ իշխանության», -ուղիղ եթերում դիմելով Լուկաշենկոյին ասել է Չավեսը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Լուկաշենկոն դիմել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողով` առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Բելառուսի խորհրդարանի սեպտեմբերի 14-ի որոշման համաձայն, երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 19-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ