Է. Նալբանդյանն ու Ֆ. Գորդոնը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նորընտիր նախագահ Ջոզեֆ Դեյսի հետ: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին և 65-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին