«Ընտանեկան բռնության մասին» օրենքի կարիքը Հայաստանում խիստ զգացվում է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանն, անդրադառնալով Մասիս քաղաքում վերջերս տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքին, նշեց, որ այն վառ ապացույցն է, որ Հայաստանում ընտանեկան բռնությունները շարունակվում են: Բանախոսը հիշեցրեց, որ Մասիս քաղաքում 20-ամյա հարսին ամուսինն ու սկեսուրը դաժանաբար ծեծելով սպանել են:
Ս. Վարդանյանը հայտնեց, որ Դենվեր քաղաքի բնակիչ ազգությամբ հայ Սիմոն Մագաքյանը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Մասիս քաղաքում գրանցված ընտանեկան բռնության դեմ:
Նրա խոսքով, ստորագրահավաքին արդեն մասնակցել է մոտ 3000 մարդ։ Կանանց իրավունքների կենտրոնի տնօրենը նշեց, որ Մագաքյանը ստորագրությունները ուղղարկելու է ՀՀ վարչապետին։
Բանախոսը նաև նշեց, որ Ս. Մագաքյանը ստորագրությունների հետ մեկտեղ ուղարկելու է նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը և հանդես է գալու օրենքը ընդունելու առաջարկով:
Ս. Վարդնայանի խոսքով, Հայաստանում նախատեսվում է ընդունել «Ընտանեկան բռնության» մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է Կանանց իրավունքների կենտրոնի կողմից, սակայն հայտնի չէ, թե այն երբ կընդունվի: Ըստ Ս. Վարդանյանի, «Ընտանեկան բռնության մասին» օրենքի կարիքը Հայաստանում խիստ զգացվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան