Նախագահը Գյումրիի «Խաչքարերի պուրակ»-ում դիտել է Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը ներկա է եղել նաև Գյումրիի բժշկական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ինչպես տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից, քաղաքի հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում Գյումրիի նոր բժշկական կենտրոնի կառուցումն ուղղված է հիվանդանոցային հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների արդյունավետության աճին, հիվանդանոցային ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը: Այն իրականացվում է ՀԲ-ի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի համաձայն, որոշվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբեն¬կ¬յանի անվան վիրաբուժական հիվանդանոցները և Գյումրի քաղաքում ստեղծել մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց՝ 200 մահճակալ հզորությամբ Գյումրիի նոր բժշկական կենտրոն: Այդ նպատակով, կառավարության որոշմամբ Գյումրիի ավստրիա-կան մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կկառուցվի նոր եռահարկ մասնաշենք և այնտեղ կտեղակայվեն նշված երեք հիվանդանոցների թերապևտիկ և վիրաբուժական ծառայությունները: Այսպիսով` Գյումրիի թե' մանկական, թե' մեծահասակների հիվանդա-նոցային բազմապրոֆիլ ծառայությունները տեղակայված կլինեն իրար մոտ, մեկ վայրում` ապահովելով առավելագույն մատչելիություն ծառայություններից օգտվող բնակչության համար:
Ընդհանուր ներդրումները Գյումրիի նոր բժշկական կենտրոնում կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, որից 8.3 միլիոնը շենքի կառուցման և 2.5 միլիոնը բժշկական սարքավո-րումների և կահույքի ձեռք բերման նպատակներով:
Նախագահ Սերժ Սարգսյանը բժշկական կենտրոնի շինհրապարակից մեկնել է Շիրակի մարզպետարան, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների շուրջ:
Այնուհետև Երկրի ղեկավարն այցելել է Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու հարևանությամբ ստեղծված «Խաչքարերի պուրակ», դիտել Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակները, որոնք ստեղծվել են քաղաքի քանդակագործների կողմից` իբրև յուրօրինակ բողոք ընդդեմ ադրբեջանցիների կողմից Ջուղայում իրագործված մշակութային եղեռնի: Նախագահին ներկայացրել են, որ հետագայում պուրակում տեղադրվելու է ավելի քան հարյուր խաչքար:
Սերժ Սարգսյանը Գյումրիի Վարդանանց հրապարակում մասնակցել է նաև «Քաղաքի օր» տոնակատարությանը:
2003 թվականից ավանդական դարձած այս տոնակատարության ժամանակ, որ նշվում է ամեն տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Գյումրին մեծարում է իր լավագույն հայրենակիցներին` պարգևատրելով նրանց «Վարպետ»-ի ոսկյա կրծքանշանով, «Պատվավոր քաղաքացի» և այլ պատվավոր կոչումներով:
Շիրակի մարզ աշխատանքային այցը նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է Գյումրիի քաղաքապետարանի նորակառույց վարչական շենք այցելությամբ: Նախագահը ծանոթացել է իրականացված աշխատանքին և աշխատակիցների համար ստեղծված պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց