Ադրբեջանում օլիգարխ-նախարարի որդին պատիվ է պահանջում ընդդիմադիր թերթերից
Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մեմմեդովի որդին` Անար Մեմմեդովը, դատի է տվել «Ազադլիգ» և «Ենի Մուսավաթ» թերթերին, քանի որ վերջիններս հոդվածներ են հրապարակել իր կատարած «հերոսությունների» մասին: Նա դատարանից պահանջում է թերթերից յուրաքանչյուրից 250 հազարական մանաթ փոխահատուցման մասին վճիռ կայացնել` իրեն պատճառած բարոյական վնասի համար:
Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Պարբերականը գրում է, որ «Ազադլիգ» և «Ենի Մուսավաթ» թերթերի ղեկավարությունը նախարարի որդու դատական հայցն անհիմն են համարում: Նրանք ասել են, որ Ա.Մեմմեդովի դրսևորած ոչ ավանդական վարքի վերաբերյալ իրենց հրապարակումները նրա գործարար հեղինակությանը և պատվին ու արժանապատվությանը վնասող տարրեր չեն պարունակել:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը հիշյալ թերթերը հոդված էին հրապարակել Ա. Մեմմեդովի` իր ընկերների հետ միասին Գաբալայի ռեստորաններից մեկում պահվող արջին մեծ գումարով մորթել տալու և խորոված պատվիրելու մասին: Հետագայում այդ լուրը հրապարակել են ադրբեջանական և արտասահմանյան բազմաթիվ թերթեր: Բացի այդ, թերթերը հայտնել էին նաև ամռանը Բաքվի Բուզովնա լողափի մոտ Ա.Մեմմեդովին պատկանող թանկարժեք առագաստանավը խորտակվել է` նրա վատ նավավարելու պատճառով, Դուբայի ռեստորաններից մեկում իրեն անվայել պահելու համար Արաբական միացյալ էմիրություններից արտաքսվելու և կատարած այլ «հերոսությունների» մասին:
«Հետաքրքրիր է, որ Ա.Մեմմեդովի վերաբերյալ հրապարակվող լուրերը մինչ օրս չեն հերքվել և շարունակվում են հրապարակվել»,- նկատել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը