Ազատ է արձակվել Մուշեղ Սաղաթելյանը
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Նշենք, որ Մուշեղ Սաղաթելյանը 2008-ի մարտյան իրադարձություններից հետո դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` մեղադրվելով ՀՀ ՔՕ 316 հոդվածի երկրորդ մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» և 235-րդ հոդվածի 4-րդ մասով` «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» հանցանքներ կատարելու համար:
Նկատենք, որ Մուշեղ Սաղաթելյանն ազատ է արձակվել վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում