Շվեյցարիայի նախագահ. Ցանկանում ենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը շարունակվի
Թուրքիայի նախագահին հյուրընկալած Շվեյցարիայի համադաշնության նախագահ տիկին Դորիս Լոյտարդը խորհրդարանական իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը, Լոյտարդը նշել է, որ իրենք շատ ուրախ են հայ-թուրքական մերձեցման գործընթացում ներդրում ունենալու համար, քանի որ դա ըստ էության ուղղված է եղել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանը:
«Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին տարիների մեծ խիզախությամբ կյանքի կոչված երկխոսության և համագործակցության ճանապարհին ոչ մի ջանք ու ճիգից հարկավոր է հետ չկանգնել: Ցանկանում ենք երկու երկրների միջև կարգավորման գործընթացը շարունակվի»,- ասել է նախագահ Լոյտարդը: