Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ին հայտնի է դարձել քաղաքապետարանի հավաստի աղբյուրներից:
Նշենք, որ այսօրվա ընթացքում նախագահական նստավայր է կանչվել Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա այցը նախագահական, ամենայն հավանականությամբ, կապված է եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Բեգլարյանը դաժան ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն արդեն հաստատել է այդ միջադեպի փաստը ու հայտարարել, որ Հայաստանի նախագահը նման վարքագիծը համարում է անընդունելի ու անթույլատրելի: