Տարածաշրջան 16:01 20/01/2011

New York Times. «Լռությունը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ»

Այս նամակը հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում 1990 թվականի հուլիսի 27-ին` Բաքվի հունվարյան արյունալի շաբաթից կես տարի անց: Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 100-ից ավելի հայտնի իրավապաշտպան, գիտնական և հասարակական գործիչներ իրենց ստորագրությունը դրեցին այս դիմումի տակ, որը Ֆրանսիայի Հելսինկյան համաձայնագրի ապահովման կոմիտեի և Միջազգային փիլիսոփայության քոլեջի (Փարիզ) համատեղ նախաձեռնությունն էր:

21 տարի առաջ գրված այս նամակը այսօր էլ արդիական է, քանի որ ռասիստական, մարդատյացություն սերմանող գաղափարախոսությունը, որով ուղղորդվում էին Բաքվում հանցագործությունների կազմակերպիչներն ու դրանք իրականացնողները, ինչպես ավելի վաղ Սումգայիթում, այսօր դարձել է Ադրբեջանի Հանրապետության պետական քաղաքականության հիմքը, բովանդակությունը և ռազմավարությունը:

Մնում է հուսալ, որ գոնե 21 տարի անց ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ ներգրավված երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքական գործիչներն ու ղեկավարները կանսան միջազգային հանրության ներկայացուցիչներին, ովքեր 21 տարի առաջ նախազգուշացնում էին` «Անտարբերությունն ու լռությունը կարող են նոր ցեղասպանության պատճառ դառնալ»:
 
Նրանց խոսքերը, ցավոք, մարգարեական դարձան. 1992 թվականի ապրիլին Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրագործեց, այս անգամ` Ղարաբաղի Մարաղա գյուղում: Ներկայացնենք նամակը.

New York Times, 27 հուլիսի, 1990 թ.
Բաց նամակ` ուղղված միջազգային հանրությանը` Խորհրդային Միությունում հայերի ջարդերի վերաբերյալ

Կրկին եկավ ջարդերի ժամանակաշրջանը. ժամանակաշրջան, որը մենք ավարտված էինք համարում: Ադրբեջանի հայ համայնքը այս տարի ևս ծրագրված դաժան և անտանելի ջարդերի զոհ դարձավ:

Որպես գիտնականներ, գրողներ, դասախոսներ, քաղաքական գործիչներ և արվեստագետներ ցանկանում ենք, նախևառաջ, արտահայտել մեր խորին վրդովմունքը նման բարբարոսական գործողությունների հանդեպ, որոնք, ինչպես մենք հավատացած էինք, մնացել էին մարդկության անցյալի էջերում: Մեր դիմումը կարելի է դիտարկել, որպես տեղի ունեցող չարագործություների դատապարտում:

Մեր նպատակն է միջազգային հանրությանը զգուշացնել այն շարունակական վտանգի մասին, որը ռասիզմը ներկայացնում է մարդկության ապագայի հանդեպ: Մեզ ցավ է պատճառում այն հանգամանքը, որ համակենտրոնացման ճամբարներում նացիստների կողմից հրեա ժողովրդի դեմ կատարած ցեղասպանությունից և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ընդամենը կես դար անց` բախվելով մարդու իրավունքների նման սարսափելի խախտումների հետ, մենք միևնույն անկարողությունն ենք ցուցաբերում հակազդեցության առումով: Աններելի կլիներ, եթե այժմ մեր լռության պատճառով նպաստեինք նոր զոհերի թվի աճին և նրանց տառապանքներին:

Կովկասում հայերի կացությունը շատ լուրջ է, և լռությունն աններելի է: Այդ իսկ պատճառով մենք մեր պարտքն ենք համարում օգնել վտանգի մեջ գտնվող ժողովրդին: Այսօր մեր պարտքի խոր զգացումը դրդում է մեզ դիմել միջազգային հանրությանը և հասարակական կարծիքին:

Ավելի քան 2 տարի առաջ Ադրբեջանում հայերի հանդեպ ակտիվ հալածանքներ սկսվեցին: 1988 թվականի փետրվարի սումգայիթյան ջարդերին հետևեցին 1988 թվականի նոյեմբերի կոտորածները Կիրովաբադում և Բաքվում: Դրանք մինչև 1990 թվականի հունվար ամիսը շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ տարածքներում: Այն հանգամանքը, որ այս ջարդերը կրկնվում էին և շարունակվում էին նույն մեթոդներով, հիմք է տալիս մտածել, որ այս ողբերգական իրադարձությունները պատահական չէին, այլ` ծրագրված:

Դեռ ավելին, մենք ստիպված ենք ընդունել, որ այդ երկրի ազգությամբ հայ փոքրամասնության նկատմամբ իրականացվող հանցագործությունները կրել են պարբերական բնույթ, եթե չասենք` քաղաքականություն են եղել Սովետական Ադրբեջանում: Անդրեյ Սախարովի համոզմամբ (“Նյու Յորք Թայմզ”, 26 նոյեմբեր, 1988թ.), այս ջարդերը Ադրբեջանի հայ համայնքին և Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչությանը, որի 80%-ը հայեր են, սպառնում են վերացման իրական վտանգով:
Սարսափը սահմաններ չունի, հատկապես, երբ վտանգն ուղղված է հայ ժողովրդի դեմ, որը դեռևս 1915 թվականին շատ թանկ վճարեց այն բանի համար, որ փորձեց Օսմանյան կայսրությունում տարբերվել մնացյալից: Այնտեղ հայ բնակչության կեսը դարձավ ցեղասպանության զոհ, որը ռասիզմի արտահայտման վատթարագույն ձևն է: Սակայն, եթե վերջին շրջանի ջարդերը գիտակցության մեջ արթնացրին նախկին կոտորածի անմոռանալի սարսափը, ապա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկա շրջափակումը, որը շարունակվում է 1989 թվականի օգոստոսից, նոր ցեղասպանության հեռանկարներ ուրվագծեց: Հայտնի է, որ ողջ բեռները, որոնք Լեռնային Ղարաբաղ և Հայաստան (85%) են մտնում, անցնում են Ադրբեջանով: Հետևաբար չենք չափազանցնի, եթե ասենք, որ նման շրջափակումը հավասարազոր է Հայաստանը խեղդամահ անելուն: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժից հետո վրա հասած շրջափակումը կաթվածահար արեց երկրի տնտեսությունը և հզոր հարված հասցրեց աղետի գոտու վերականգնողական աշխատանքներին:

Ելնելով մեր պարտքի զգացումից` պահանջում ենք խորհրդային ղեկավարությունից, ինչպես նաև միջազգային հանրությունից` միաձայն դատապարտել հայերի ջարդերը և մասնավորապես այն ռասիստական գաղափարախոսությունը, որն օգտագործվում է ոճրագործության կազմակերպիչների կողմից` որպես հանցանքի արդարացում:
Մենք խնրում ենք խորհրդային ղեկավարությանը և միջազգային հանրությանը, որ անհապաղ ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները Կովկասի և Խորհրդային Միության այլ տարածքներում հայ բանկչության անվտանգությունը ապահովելու համար: Անհրաժեշտ է վերջնականապես վերացնել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջափակումը: Պետք է գիտակցել, որ ԼՂ-ից հայերի տեղահանումը խնդրի լուծում չի լինի, ավելին` դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Միջազգային հանրությունը պետք է ապացուցի իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ, որպեսզի անտարբերությունն ու լռությունը նոր ցեղասպանության պատճառ չդառնան:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}