ՊՆ խոսնակ. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում
Ադրբեջանի լրատվամիջոցները, հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հայկական կողմից, մասնավորապես, Իջևանի և Նոյեմբերյանի մի շարք բնակավայրերից, ադրբեջանական Ղազախի շրջանը գնդակակոծության է ենթարկվել:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը Panorama.am կայքին հաղորդեց, որ ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել:
Նրա խոսքով, ՀՀ զինված ուժերը շարունակում են հետևել հրադադարի ռեժիմին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում