Ըստ նախնական ցուցակների, «Դոմոդեդովոյի» ահաբեկչության հետևանքով երեք հայ է վիրավորվել
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պաշտոնական կայքէջում հրապարակվել են «Դոմոդեդովո» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի ու վիրավորների ցուցակները: Ըստ այդմ` զոհվել է 35 մարդ, որոնցից 9-ի անունները դեռևս պարզված չեն:
Վիրավորների նախնական ցուցակում կա 112 մարդ, որոնց թվում, ազգանուններից դատելով, երեք հայ կա` 1946 թվականին ծնված Գուրյան Խաչատուրով Վարդանի, 1953-ին ծնված Յուրի Ալբերտի Վարդանով և 1969-ին ծնված Կարեն Միքայելի Գալուստյան:
Մահացածների թվում կան ՌԴ, Մեծ Բրիտանիայի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Գերմանիայի քաղաքացիներ: Ինչպես նախօրեին Panorama.am-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը, զոհվածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Մոսկվայի ժամանակով 16:40-ին (երևանյան ժամանակով 17:40-ին) հզոր պայթյուն է որոտացել «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում: Պայթյունի հետևանքով մահացել է 35 մարդ և 100-ից ավել մարդ էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթած 5 կգ-անոց տրոտիլի ուժգնություն ունեցող ռումբը պատրաստված է եղել մետաղական տարրերով: Այն պայթեցրել է մահապարտ-ահաբեկիչը տերմինալի սպասասրահում խմբված բազմաթիվ մարդկանց մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ