Կարմիր գիրքը հաստանում է, Հայաստանի բնակչությունը` «մարում»
Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհի տեսակային կազմում կան 3500 բույսեր, 500 ողնաշարավորներ, 17 հազարից ավելի անողնաշարավորներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վարչության Կենսաբազմազանության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանի կենդանիների ու բույսերի նոր Կարմիր գրքում, որը լույս է տեսել դեռևս 2010-ին, ներառված են բույսերի 452 տեսակներ, 40 սնկեր, 153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանիենր: Ըստ նրա, Կարմիր գրքում բուսա ու կենսատեսակները կարող են հայտնվել, որոշ չափորոշիչների համաձայն: Այդ չոփորոշիչները մի քանի կատեգորիաներ ունեն: Այսպես` օրինակ բույսերից չափազանց բարձր ռիսկի գոտում են գտնվում 143 տեսակ բույսեր, վտանգված ռիսկի գոտում են գտնվում 249 տեսակներ և այլն: Տ. Դանիելյանը նշեց, որ առաջին հերթին հարկավոր է միջոցներ ձեռնարկել այս ռիսկերի գոտիներում գտնվողներին փրկելու համար, սակայն նա նշեց, որ հարկավոր է պահպանել ողջ էկոհամակարգը:
Ինչ վերաբերում է ասուլիսին ներկա բնապահպաններ Կարինե Դանիելյանին, Մարինա Օգանեսովային, ապա, նրանք միաբերան նշեցին, որ առաջնային ուշադրության են արժանի կարմիր գրքում հայտնած տեսակները, սակայն դրանց պահպանության համար էլ հարկավոր է պահպանել, «փրկել» ողջ էկոհամակարգը: Կ. Դանիելյանը խոսելով նոր Կարմիր գրքի մասին, նշեց, որ գիտնականները հսկայական աշխատանքներ են կատարել: «Դա շատ լավ է, բայց մենք ուզում ենք, որ խնդիրը երևա այլ տեսանկյունից նաև, թե ինչպես ենք պահպանում մեր կենսաբազմազանությունը: Եթե այսպես շարունակվի, կարմիր գրքում կարող ենք ընդգրկել նաև հայ մարդուն»,-ասաց նա:
Բնապահպանը նշեց, որ ցածր վերարտադրողականությանը գումարելով միգրացիայի ցուցանիշները, ստացվում է, որ «Հայաստանի բնակչությունը մարում է»: Կ. Դանիելյանի խոսքով, այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է հայը պահում իրեն բնության նկատմամբ: Ընդերքօգտագործումը, ըստ նրա, ամենամեծ հարվածն է, որ մարդը տալիս է բնությանը: Այս ու այլ մի շարք խախտումների ու չարաշահումների արդյունքում, ինչպես նշեց բնապահպանը, հաստափոր են դառնում Կարմիր գրքերը: «Էկոհոմակարգը եթե կորցրեցինք` մենք էլ ենք վերանալու: Էկոհոմակարգն է մեզ պահում այս մոլորակի վրա»,-կարևորեց բնապահպանը:
Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները նույնպես նշեց, որ նոր Կարմիր գրքում կենդանատեսակների և բուսատեսակների թվաքանակը աճել է, որը պայմանավորված է էկոհամակարգերի վրա մարդու ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբազմազանության գնահատման նոր չափանիշների կիրառմամբ:
Նշենք, որ նոր Կարմիր գիրքը լույս է տեսել միայն 500 տպաքանակով ու առայժմ ներկայացված չէ հանրությանը. ավելին, այն հասանելի չէ հասարակության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին