Հասարակություն 15:05 08/03/2011

Պարզ և խորհրդավոր կանանց մարմնավորումը` երևանյան քանդակներում

1947 թվականին Ստեփան Թարյանը քանդակել է մերկ կնոջ քանդակը, որը Երևանում ՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 43 տարի անց՝ 1990 թվականին: Քանդակը կոչվում է «Սպասում»։
Կնոջ կերպարը խորհրդանշող հաջորդ արձանը կարող եք տեսնել, երբ Աբովյան փողոցի կողմից Սայաթ Նովայի պողոտայով հասնում եք Տերյան փողոցի խաչմերուկ: Այդտեղ է տեղադրված «Ղարաբաղցի կինը» արձանը, որը քանդակագործ Դավիթ Երևանցին քանդակել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով։
Խորհրդային պաշտոնյաները սակայն արգելել էին քանդակը տեղադրել քաղաքում. այն երկու տարի կալանված էր ձուլարանում։
Ղարաբաղյան շարժումից հետո՝ 1988 թվականին, արձանը տեղադրվեց Կարապի լճի վերին հատվածում։

1990-ականներին, երբ որոշվեց, որ հայ կանայք մեծարանքի և սիրո խոսքերի պետք է արժանանան ոչ միայն մարտի 8-ին , այլև ապրիլի 7-ին, և որ դա պետք է լինի մայրության և գեղեցկության տոն, այն խորհրդանշող քանդակի մրցույթ հայտարարվեց: Դրա շնորհիվ 1994 թվականին մեր քաղաքն ունեցավ «Կրակի պար» (Լիլիթ) քանդակը, որի հեղինակը քանդակագործը Վիլյամ Պետրոսյանն է։

Կարմիր տուֆի վրա քանդակագործի քառասնօրյա տքնանքից ծնվեց երիտասարդ կնոջ կերպարը, պիրկ , ճկուն մարմնով, կրակից ելնող կրակին ձուլված բարեկազմ ոտքերով։ Արձանը տեղադրված է Ուրուգվայի հրապարակում։

«Զարթոնք». այսպես է կոչվում Բուզանդի փողոցում գտնվող 2 մետր բարձրություն ունեցող սպիտակ մարմարից այս քանդակը, որը պատկերված է բնության, կյանքի զարթոնքը խորհրդանշող կնոջ կերպարով՝ աղավնին գլխավերևում պահած։
Արձանը տեղադրվել է 2001 թվականին, քանդկագործը Յուրի Պետրոսյանն է։

Երևանում կնոջ կերպարը խորհրդանշող թերևս ամենաբարձր , բարձրադիր և ամենաազդեցիկ արձանը «Մայր Հայաստան» -ն է: Արձանն ու պատվանդանը որքան էլ միաձույլ , նաև առանձին -առանձին են մեծ արժեք ներկայացնում։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը 1951 թվականին կառուցեց հաղթանակի արձանը, 30 մետր բարձրությամբ, խիստ ու արտահայտչական համամասնություններով։

1960-ական թվականներին համալիրը վերակառուցվեց, և դրա վրա տեղադրվեց քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանը` 22 մետր բարձրությամբ։

Արձանը բարձր է ու թերևս միայն նկարներում կարել է լավ տեսնել կնոջ դեմքի արտահայտությունը, ներքին ուժ ու վճռականություն, միաժամանակ կանացիություն, այդպիսին է լինում իր զավակին պաշտպանող մոր հայացքը։ Հայացք, որի հովանու ներքո է քաղաքամայր Երևանը։

… Երբ Կիպրոսցի քանդակագործ Պիգմալիոնը փղոսկրից քանդակեց կնոջ արձան, նա անգամ չէր կարող պատկերացնել, որ վերջինս այնքան կատարյալ կլինի, որ ինքը կսիրահարվի չքնաղ արձանին։ Սիրո աստվածուհի և հավատարիմ սիրահարների հովանավոր Աֆրոդիտեն անսալով Պիգմալիոնի խնդրանքին, շունչ և կյանք պարգևեց Գալատեյային։ Եթե նման հրաշքները նաև իրական կյանքում հնարավոր լինեին , ապա շատ չքնաղ կանայք հոգի ու կյանք կառնեին քանդակներից ու նրանցից մի քանիսը կապրեին հենց մեր քաղաքում:

  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:00
Բերդ քաղաքում մառախուղ է
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աղբյուր` Panorama.am
09:55
Լինել դաշնակից, չի նշանակում լինել վասալ. Մակրոն-Թրամփ «փոխհրաձգությունը» թեժանում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկար տարիների դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, պետք է միմյանց նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժամանակ». Հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը դառնանք
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին հնարավոր է դառնանք «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման...
Աղբյուր` Panorama.am
09:48
«168 Ժամ». «Հարկավոր է առողջ ընդդիմություն»
«168 Ժամ» թերթի հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է....
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են: Այս կուսակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ «Գազպրոմ-Արմենիա»-ՊԵԿ բանավեճում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊԵԿ-ը երեկ հայտարարություն է տարածել՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Փաստ». Փաշինյանին «շանս տվողները»
«Փաստ» թերթը գրում է. «Թե որ ուժերն են մասնակցելու ընտրություններին, արդեն պարզ է: Սակայն պակաս հետաքրքիր չեն ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտը գործո՞մ է, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք և՞ս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է
«Հրապարակ» թերթը գրում է. ««ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե՞ թռչունի ձվեր են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժամանակ». Ինչն է ստիպել Ծառուկյանին գնալ Պետրոս Ղազարյանին աշխատանքից ազատելու ծանր որոշման
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:16
Մոնիկա Լևինսկին ցանկանում է ևս մեկ անգամ ներողություն խնդրել Հիլլարի Քլինթոնից
Մոնիկա Լևինսկին, ով սեռական հարաբերություններ էր ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ, հայտարարել է, որ կարող է կրկին ներողություն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հունաստանում վրացուն դատապարտել են 290 տարվա ազատազրկման
Խմբավորումը կազմակերպել էր արտասահմանցիների ինն անօրինական տեղափոխում Թուրքիայից Սալոնիկ և Աթենք։
Աղբյուր` Panorama.am
20:43
ՕԵԿ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը
«Ընդհանուր ցուցակում ներկայացված են Երևանի և ՀՀ մարզերի մեր ներկայացուցիչները»,- ասաց Շահգելդյանը
Աղբյուր` Panorama.am
20:30
Միշել Օբաման իր գրքի համար կստանա 60 միլիոն դոլար
ԱՄՆ նախկին նախագահի կնոջ՝ Միշել Օբամայի  «Becoming» հուշագրությունների գիրք մտել է «Ամազոնի» ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին
«Նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա»,- ասված է հայտարարությունում:
Աղբյուր` Panorama.am
20:23
ՀՅԴ-ն հրապարակել է նախընտրական ցուցակը
Ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարարը խոստովանել է՝ համակարգչով աշխատել չգիտի
Ճապոնացի նախարար Յոսիտակա Սակուրադան, որը  կիբերանվտանգության հարցերի պատասխանատուն է, խորհրդարանի ստորին պալատում քննարկումների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային բաց քննարկումների
Ներկայացված նախագծերի հիմքում քաղաքի համար կարևորագույն և առաջնահերթ խնդիրների լուծումն է:
Աղբյուր` Panorama.am
20:12
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով
Որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Աղբյուր` Panorama.am
20:08
Ապօրինի թմրաշրջանառության նոր դեպք է բացահայտվել
Շամպունի պլաստմասե տարայում հայտնաբերվել է երեք պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, ընդհանուր 37 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Աղբյուր` Panorama.am
20:04
ՊՆ բուժծառայության ղեկավարը տեղեկություն չունի Խաչատուրովի՝ Երևանի ռազմական հոսպիտալում բուժվելու մասին
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը առողջական խնդիրներ ունի և ըստ շրջանառվող լուրերի,  բուժում է ստանում Երևանի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ասում են՝ Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ ապագայում չեն լինի
Հայաստանում առաջին անգամ է, որ աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ են ստեղծվում։
Աղբյուր` Panorama.am
19:51
Ջորջ Մարտինի գրքերով ևս երկու սերիալ են նկարահանում
Ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ Ջորջ Մարտինը, ում շնորհիվ  հայտնվել է «Գահերի խաղը» սերիալը, նախատեսոմ է համագործակվել Hulu...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
Աղբյուր` Panorama.am
19:44
Ավազակային հարձակում դեղատան վրա
Դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել են 156.000 դրամ:
Աղբյուր` Panorama.am
19:38
Համաներմամբ ազատված դատապարտյալների թիվը նոյեմբերի 14-ի դրությամբ
Ազատ է արձակվել ընդհանուր նառմամբ 475 դատապարտյալ:
Աղբյուր` Panorama.am
19:33
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է:
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}