Ադրբեջանցի մոլան դանակահարության համար ձերբակալվել է
Նախօրեին, Շամխորի շրջանի Գարաջեմիրլի համայնքում տեղի ունեցած հուղարկավորության արարողության ժամանակ 46-ամյա մոլան՝ Սահման Խամզաևը դանակահարել է 47-ամյա Ռասիմ Աբդուլլաևին, ով ևս մոլա է եղել:
Այս մասին «Վեստի.ազ» լրատվական կայքին հայտնել են Շամխորի շրջանային ոստիկանությունից:
Դանակահարված մոլան տեղափոխվել է Շամխորի շրջանային հիվանդանոց և շտապ վիրահատման ենթարկվել:
Դանակահարությունից հետո Խամզաևը փորձել է փախչել, սակայն շուտով Շամխորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է: Վերջինս հարցաքննության ժամանակ նշել է, որ մոլային դանակահարել է այն պատճառով, որ վերջինս փորձել է «աշխատել» իր «տարածքում»:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: