Մասնագիտությամբ բժիշկ, եգիպտացի Այման ազ-Զավահիրին դարձել է «Ալ Քաիդայի» նոր առաջնորդ
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության նոր առաջնորդ է դարձել եգիպտացի Այման ազ-Զավահիրին:
Այս մասին հաղոդում է «Ռոյթերս»-ը, նշելով, թե ազ-Զավահիրին փոխարինելու է մայիսի 2-ին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից սպանված «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսաման բեն Լադենին:
Գործակալության փոխանցմամբ, Զավահիրին, ով մինչ այդ արդեն կատարում էր «Ալ Քաիդայի» առաջնորդի պարտականությունները, եգիպտական «Իսլամական ջիհադ» (Egyptian Islamic Jihad, EIJ) կազմակերպության հիմնադիրն է: Նա հետախուզման մեջ է գտնվում ամերիկյան իշխանությունների կողմից 1997 թ-ի օգոստոսի 7-ից Տանզանիայում ու Քենիայում ԱՄՆ դեսպանատներում պայթյուններ կազմակերպելու համար, որոնց ընթացքում զոհվել էր առնվազն 200 մարդ: