Հասարակություն 15:35 20/07/2011

Մշակույթի նախարարություն. Նախատեսված ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ Սանահինի եկեղեցու վրա բուսաճի վերացմանը

Սանահինի վանքի վերաբերյալ հնչող տագնապները օրերս հաճախակիացել են: Այսօր մտահոգություններ վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել մշակույթի նախարարությունը, ըստ որի` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար տիկին Հ. Պողոսյանի և նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությամբ տեղում քննարկվել են հուշարձանի հետ կապված խնդիրները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներից ելնելով 2010-2011 թթ. ընթացքում կատարվել են մի շարք աշխատանքներ: 2011թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից ձեռք է բերվել Սանահին վանական համալիրի նկատմամբ գույքային իրավունքի գրանցման վկայականը:

Նախարարությունը նաև հայտարարում է, որ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակաութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալասարանի հետ համագործակցության շրջանակներում 2010 թվականին գերմանական մասնագետների խումբը Կլաուս Կերկովի գլխավորությամբ 3D scan լազերային տեխնիկայի օգնությամբ չափագրեցին եկեղեցու հարավային ճակատը, որը խախտվել էր նստվածքների պատճառով, ինչի արդյունքում առաջացել էր ուղղահայաց ճաք:
Այդ խնդրի կարգավորումից էր կախված գմբեթի վերականգնման իրականացումը /վիթխարի գմբեթի բեռը վերականգնման աշխատանքների հետևանքով` էլ’ ավելի ծանրանալով, կարող է ամբողջովին կործանել եկեղեցին/: Ըստ գործընթացով նախատեսված ժամանակացույցի գերմանացի մասնագետները 2011 թվականի մայիս ամսին Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Չուլջյան սրբազանի հովանավորությամբ իրականացրել են հուշարձանի տեխնիկական առումով վտանգված հատվածների հսկիչ սկանավորում, որի արդյունքները ներկայումս ենթարկվում են լաբորատոր մշակման:

Զուգահեռաբար մեկնարկվում են հուշարձանի մասնակի պեղման աշխատանքները /երկրաբանական հանույթի ֆիզիկատեխնիկական վիճակը պարզելու նպատակով/, որոնք իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին:
Այս տարվա սեպտեմբերին գերմանացի մասնագետների կողմից ներկայացված և հնագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի վանքային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք կլուծեն հուշարձանի վտանգված հատվածների խնդիրները: Նախագծի տեխնիկական առաջադրանքով նախատեսված է նաև ֆիզիկաքիմիական մեթոդով լուծում տալ բուսաճի վերացմանը: Այդ աշխատանքների կատարման համար 2011 թվականի բյուջեով նախատեսվել է 6 մլն. դրամ, իսկ 2012-2014 թթ. ՄԺԾԾ-ով` հուշարձանի վերականգնման աշխատանքների համար` մոտավորապես 90 մլն. դրամ:


Նշենք, որ Սանահինի վանքը հիմնադրվել է քաղկեդոնական դավանանքը մերժելու համար բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորների կողմից 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այնտեղում, ուր ըստ ավանդության Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել:
Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է 3 եկեղեցիներից` գրատուն-մատենադարանից, գավթից /1181 թ./, նախագավթից /1211 թ/, հոգևոր դպրոցի գրատան սրահներից և դամբարաններից: Համալիրի ամենահին շինությունը Սբ Աստվածածին եկեղեցին կառուցված է Աբաս Ա Բագրատունի թագավորի կողմից /928-953 թթ./: Հաջորդը Ամենափրկիչ եկեղեցին է` կառուցված Խոսրովանուշ թագուհու կողմից 966 թ., որն իր իշխող դիրքով և տեսքով հետագայում դարձավ մայր եկեղեցի` Կաթողիկե:
Սբ Աստվածածին եկեղեցուց 12 մ արևելք Սբ Գրիգոր եկեղեցին է: Հուշարձանախմբում քաղաքացիական ճարտարապետության զարդերից մեկն է Գրատուն-մատենադարանը` կառուցված 1063 թվականին, շինարարական արձանագրության մեջ հիշվում է նշխարատուն անունով: Այստեղ պահվել են ոչ միայն գրքեր ու ձեռագրեր, այլև վանքի արժեքավոր իրերը, նշխարներ և մասունքներ: Այս գրատունը հայոց գրատների մեջ ամենահինն է և ամենամեծը:
Վանական համալիրը ներառում է նաև Սբ Հարություն եկեղեցին /13-րդ դ./, Զանգակատունը /13-րդ դ./, Զաքարյանների դամբարանը /12-13-րդ դդ./, Աղբյուրը /1831 թ./, Գր. Տուտեորդու մահարձանը /1184 թ./:
Վանքում գործել է հոգևոր դպրոց, որն ավանդաբար կոչվում է Մագիստրոսի ճեմարան: Այստեղ դասավանդել են մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ Դիոսկորոս կաթողիկոսը, Անանիա, Հակոբ և Հովհաննես Սանահնեցիները, Գրիգոր Տուտեորդին և մեծ փիլիսոփա ու աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին:
Սանահին վանական համալիրը ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 5-ի N 55 որոշման համաձայն սեփականության իրավունքով հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
1999 թ. հուշարձան-համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}