Մահացել է կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը
Մոսկվայում 91 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը: Մեր հայրենակցին ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը բնութագրել է իբրև տաղանդավոր, առաքինի և հոյակապ անձնավորություն:
Կ.Խաչատրյանը գրել է երաժշտություն քառասուն ֆիլմերի համար, ինչպես նաև աֆրիկյան Սոմալի և Զանզիբարա պետությունների հիմների հեղինակն է:
Հիշեցնենք, որ Կ.Խաչատրյանը հայ ազգի պարծանք Արամ Խաչատրյանի եղբորորդին է:
Ինչպես տեղեկացնում է Utro.ru-ն, կոմպոզիտորի հուղարկավորությունն այսօր է:
Խաչատուրյանը ծնվել է 1920 թ-ի սեպտեմբերի 19-ին: Նա հանդիսանում է տասյակ խաղային ու մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակը: Կոմպոզիտորի գլխավոր ստեղծագործություններից է երեք գործողությամբ «Չիպոլինո» բալետը:
Կարեն Խաչատուրյանը ստացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում 1981 թ-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», ինչպես նաև բազում շքանշաններ, այդ թվում 4-րդ աստիճանի` 2007 թ-ին, «Պատվի»` 2000 թ-ին, «Բարեկամության»` 1995 թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները