Հասարակություն 16:52 17/09/2011

ՀՀ նախագահի կողմից տարբեր ոլորտների մի խումբ գործիչներ բարձրագույն պարգևների արժանացան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ` իրենց բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների, լավագույն արդյունքների հասած վաստակաշատ ներկայացուցիչներ, հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունեցած և հայրենիքին զորավիգ եղած մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով:

Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրված, ինչպես նաև պատվավոր կոչումների արժանացած սփյուռքահայության ականավոր ներկայացուցիչների, գիտության, կրթության, առողջապահության և տնտեսության բնագավառի մի խումբ անձանց, զինված ուժերի և ուժային կառույցների ծառայողների, դիվանագիտության ասպարեզում հաջողություններ արձանագրած դիվանագետների պարգևները հանձնվեցին Հանրապետության ղեկավարի կողմից` այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ:

Պետական բարձր պարգևների արժանացածներին Նախագահը շնորհավորեց և մաղթեց հաջողություններ:
Արվեստի և մշակույթի բնագավառներում ունեցած ստեղծագործական նվաճումների համար Մեսրոպ Մաշտոցի մեդալով պարգևատրվեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նա, շնորհակալություն հայտնելով պարգևատրվելու համար, նշեց, որ ցանկացած բնագավառի գնահատանքը մեծագույն պատիվ է: Ըստ նրա` գնահատել մշակույթը, բանակը, գիտությունը, սպորտը, դրանք այն բոլոր գույններն են, որոնք պետությունը դարձնում են հայրենիք:

«Ինչպես ցեղական նժույգը պղտոր ջուր չի խմում, այդպես էլ մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում անցավ, եկավ հասավ այս օրը և երբեք չփոխեց իր բնույթը` հավատարիմ մնալով իր ավանդույթներին, սկզբունքներին, լեզվին և մշակույթին»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը:

Հեռուստատեսության բնագավառում ներդրած ավանդի համար բարձրագույն պարգևի արժանացած Սուսաննա Շահինյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ըստ արժանվույն գնահատվեց այն ամենը, ինչ տարիներ շարունակ ձեռք է բերել իր աշխատանքային կենսագրության ընթացքում:

«Հանրապետության նախագահից ստանալ նման պարգև ոչ բոլորին է հաջողվում, եթե աշխարհի ամենահայտնի աստղերին նայենք, ապա նրանք էլ իրենց երկրի առաջին դեմքից հազիվ թե պարգևներ ստացած լինեն: Իհարկե, այս օրն ավելի հիշարժան է ինձ համար, կրկնապատիկ, հազարապատիկ հիշարժան, քանի որ պարգև ստանում եմ Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի նախաշեմին: Խորհին շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին իմ աշխատանքային տարիներին այսպիսի բարձր գնահատական տալու համար»,- նշեց Ս.Շահինյանը: 

Վաստակավոր արտիստի կոչման արժանացած Գայանե Հովհաննիսյանը խոտովանեց, որ այս օրվան վաղուց է սպասել: «Շուրջ 40 տարի է, ինչ բեմում եմ և շատ էի սպասում այս օրվան, վերջապես իմ ցանկությունն իրականացվեց: Այսօր իմ կյանքի երջանիկ օրերից մեկն է` ստանալ Վստակավոր արտիստի պատվավոր կոչում Հանրապետության նախագահից, իրոք պատվաբեր է: Եթե պաշտոնապես նման գնահատանքի ես արժանանում, ուրեմն առաջին հերթին դու գնահատվել ես ժողովրդի կողմից»,- հուզմունքով նկատեց երգչուհին` հավելելով, որ ուրախ է ոչ միայն իր, այլ պատվավոր կոչումների արժանացած բոլոր արվեստագետների, զինվորականների համար:

Դուդուկահար Արմեն Գրիգորյանը, ով այսօր ստացավ վաստակավոր արտիստի կոչում` նշեց, որ նման կոչման արժանանալը մեծ պատիվ է, նաև`պարտավորեցնող. «Ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, մշակույթի նախարարին, որ գնահատեցին իմ այսքան տարիների աշխատանքը և նման կոչման արժանացրեցին»:

Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքերով` երկրի առաջին դեմքից պարգև ստանալը մեծ պատասխանատվություն է ենթադրում և այդ պատասխանատվության տակից պետք է արժանապատվորեն դուրս գալ: «Անհրաժեշտ է ավելի ջանասիրաբար աշխատել` արձանագրելով նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում և նվիրվել մեր հայրենիքին»,-ասաց Ա. Սարգսյանը:

Հայապահպանության գործում նշանակալի ավանդ ունենալու համար պարգևատրվեց նաև «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը: Նրա խոսքերով` սա յուրաքանչյուր մարդու համար մեծ պատիվ է: «Այսօր զինվորականներն իրենց շքանշաններն ստանալու ժամանակ ասում էին` ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ես պետք է ասեմ, որ մենք բոլորս ենք ծառայում Հայրենիքին` թե Հայաստանում, թե Սփյուռքում: Եթե մենք հպարտ ենք, որ հայ ենք, ուրեմն մենք ծառան ենք մեր Հայրենիքի և մեր ձեռքից եկածը կանենք ոչ թե մեր գրպանի, այլ Հայաստանի և հայկական ինքնության պահպանման համար: Շատ ուրախ եմ, որ այսօր պարգևների արժանացան բազամթիվ մարդիկ` մտավորականներ, զինվորականներ: Եթե այսքան մարդ շքանշանի է արժանացել, ապա դա նշանակում է, որ այսքան մարդ ծառա է Հայաստանին»,- ասաց Ռ.Հատտեճյանը:

Վաստակավոր բժշկի կոչմանն արժանացած Հանրապետական անձավաբուժության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ պարգև ստանալ նշանակում է, որ աշխատողը միշտ հարգված է: Նա շնորհակալություն հայտնեց Նախագահին և իր կոլեգաներին, որ իր երկար տարիների կատարած աշխատանքը ըստ արժանվույն գնահատեցին: «Եթե աշխատողը միշտ հարգված և գնահատված է, դա նշանակում է, որ երկիրը զարգանում է: Եթե երկրում հարգվում է աշխատանքը, գնահատվում է հաջողությունը, ապա, իհարկե, այդ պետությունն ունի ապագա»,- ասաց Ա.Ոսկանյանը:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրված ազատամարտիկ Մխիթար Մելքոնյանը նշեց, որ իր համար շատ կարևոր է այս պարգևը, որովհետև տարիների ընթացքում մեծ ներդրում ես ունեցել պետության համար, և այն պետության ղեկավարության ուշադրությունից դուրս չի մնացել: «Շատ ոգևորող է, և կարևոր է այն գիտակցությունը, որ այնուամենայնիվ արած աշխատանքը, նվիրումը գնահատվում է: Հայաստանը բավական նախադրյալներ ունի զարգանալու, ավելի հզորանալու»,- ասաց Մ. Մելքոնյանը:

     

    

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}