Թուրքիայում հայուհին հարձակման է ենթարկվել տաքսու վարորդի կողմից
Թուրքիայում տաքսու վարորդը, պարզապես հայ լինելու համար, հայհոյել ու բռունցքով հարվածել է իր ուղևորին:
Այս մասին հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Մարմարա» պարբերականը:
Ըստ պարբերականի, հայուհին, ում անունը նախընտրելի է չնշել, տաքսի է վարձում: Վարորդը հարցնում է. «Ձեր առոգանությունից ակնհայտ է, որ թուրք չեք. հա՞յ եք թե հրեա»: Ողևորը պատասխանում է, որ ինքը հայ է: Պատասխանը լսելուց հետո վարորդը պտտվում է ու սկսում հայհոյել, այդքանով չբավարարվելով, բռունցքի հարվածներ է հասցնում հայուհու դեմքին: Այնուհետև վարորդը կանգնեցնում է տաքսին և հաճախորդին դուրս շպրտում:
Բարեբախտաբար, մի փաստաբան, որ այդ պահին անցնելիս է լինում դեպքի վայրով, տեսնելով հայուհու արյունոտ դեմքը, լուսանկարում է տաքսու համարները: Դեպքի մասին տեղեկացնում են հայ կնոջ աշխատանքային գրասենյակին, որից անմիջապես հետո օգնության եկած գործընկերները դիմում են ոստիկանություն: Ոստիկանները ստուգում են տաքսու տիրոջն ու վարորդին, բայց անձամբ հարձակում գործած վարորդը, այդպես էլ չի հայտնաբերվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց