Համացանցում Քադաֆիի սպանության վերաբերյալ խոստովանական տեսանյութ է հայտնվել
Ֆրանսիացի լրագրողները համացանցում տեսագրություն են հայտնաբերել, որտեղ Լիբիայի Ազգային Անցումային խորհրդի զինյալներից մեկը խոստովանում է Մուամար Քադաֆիի սպանության իրականացումը: Այս մասին գրում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Տեսագրությունում Բենգազիի գնդից 22-ամյա Սանադ Ալ-Սադել Ուրեյբին մի քանի զինվորական համազգեստով անձնացով շրջապատված մանրամասնորեն պատմում է, թե ինչպես է սպանել բռնապետին: Նրա խոսքերով, Քադաֆին գերի էր վերցվել ողջ:
Մենք հանդիպեցինք Քադաֆին փողոցում: Նրա հետ կային ինչ-որ երեխաներ և կանայք: Քադաֆիի գլխին կար գլխարկ, սակայն մենք նրան ճանաչեցիինք մազերից: Ես հարվածեցի նրա դեմքին, ինչին ինքն ինձ պատասխանեց. «Ես քեզ հայր եմ գալիս»: Դրանից հետո զինյալը պատմում է, թե ինչպես է տապալել գնդապետին և հրազենից երկու կրակ արձակել նրա ուղղությամբ: Միջադեպից հետո միայն կես ժամ անց Քադաֆին մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց