«Ամոթի պատ». Երևանի կենտրոնում կպայքարեն ընտանեկան բռնության դեմ
Այսօր երեկոյան Հյուսիսային պողոտայի հրապարակի հարակից տարածքում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպում է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված հերթական ակցիան:
Կենտրոնից տեղեկացնում են, որ «Ամոթի պատ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում կցուցադրվի մի նկար, որի վրա պատկերված է ամուսնու և կնոջ միջև ընթացող վեճը, ինչի ականատեսն է դառնում նրանց փոքրիկ երեխան: Անցորդներին կտրամադրվեն թղթեր ու գրիչներ և նրանք հնարավորություն կունենան արտահայտել իրենց վերաբերմունքը նկարում պատկերված երևույթի վերաբերյալ: Նախատեսվում է նկարն ամբողջությամբ ծածկել անցորդների մեկնաբանություններով և կարծիքներով: Ընթացքում կբաժանվեն նաև տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում