Ա. Իսկանդարյան. Հայաստանում այսօր ընթանում է էլիտայի հերթափոխության
«Հայաստանում այսօր ընթանում է էլիտայի հերթափոխություն: Անկախ նրանից, թե դա ինչպես կանվանենք, կարևորն այն է, որ տեղի է ունենում պետության քաղաքական բարձր ղեկավարության փոփոխություն»,-անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այնուհետև նա ընդգծեց, որ ոչ թե այդ գործընթացն է հանդիսանում նախընտրական արշավի մի մաս, այլ նախընտրական արշավն է կազմում էլիտայի փոփոխության մի մասը:
Ա. Իսկանդարյանի խոսքերով, «սա հստակ ծրագիր է` ընդունված վաղուց, բայց ռեալ սկսել է քննարկվել ու իրականացվել երևի թե մեկ տարի առաջ: Ծրագրի մաս է նաև ընտրություններն ու խորհրդարանի ձևավորումը: Սա քաղաքական որոշումների ընդունման գործընթացից օլիգարխների որոշակի վտարման փորձ է»,- հավելեց բանախոսը:
Քաղաքագետը նշեց, որ այս գործընթացը շատ դժվարին ու դժվար հասանելի է, որովհետև պայքարը ոչ թե քաղաքական համակարգից դուրս գտնվող ընդդիմության դեմ է, այլ «պայքար է հենց ինքն իր հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին