«Ղարաբաղի վերքերը». Պատրաստ է Պասկալևայի ֆիլմաշարը
«Ղարաբաղի վերքերը»: Այսպես է կոչվում բուլղարացի ռեժիսոր Ցվետանա Պասկալևայի 7 վավերագրական ֆիլմերից բաղկացած ֆիլմաշարը: Լրագրողների համար տեսասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր հեղինակի մասնակցությամբ, լայն հանրությանը այն կներկայացվի մի քանի օրից:
Յոթ ֆիլմ, վեց լեզուներով՝ անգլերեն, ռուսերերեն, բուլղարերեն, ֆրանսերեն և այլն: Ցվետանան հիշեց ուսանողական տարիները, երբ թեժ կետերում էր, նախ Օսեթիայում, իսկ հետո արդեն Մոսկվայում, խոսեց Մարտունաշենի, Գետաշենի դեպքերի մասին: Այսօր խոստովանեց, որ այդ օրերին ոչինչ չգիտեր Ղարաբաղի մասին, կարճ ժամանակում կարդաց, ծանոթացավ նախապատմությանը: Նա երիտասարդ լրագրողներին խորհուրդ տվեց մի տեղ գնալուց առաջ, իր պես վարվել, հիշեց Օսեթիայում, երբ յուրաքանչյուր կողմն ասում էր, թե ինքն է ճիշտ:
Բուլղարուհին հիշեց նաև հայ լրագրող Վարդան Հովհաննիսյանին, ով անհետ կորած էր: Պարզել է, որ նա Գյանջայում է՝ բանտում, հետո հարցազրույց արել, հասել նրա ազատմանը: Ասում է` մարդկային հաղթանակի զգացումը հենց այդ օրն է ունեցել: Այնուհետ Շահումյանում էր, հետո «Կոլցո» օպերացիան… Այսօր հայտարարեց, որ չի զղջացել, որ ասպիրանտուրան ավարտելուց հետո Հայաստանում է մնացել, համարում է, որ ճիշտ է վարվել:
Հիշում է, որ Ղարաբաղի բնակիչներն իրեն խնդրում էին՝ գնա աշխարհին պատմի մեր ողբերգության մասին ու վերադարձիր: «Ես հենց այդպես էլ արեցի, ոչ մեկին հուսախաբ չէի ցանկանում անել»,-ասաց նա և ավելացրեց, որ հայ ժողովուրդը արժանի է այն հաղթանակներին, որ տոնել է:
Այսօր հեղինակած բոլոր ֆիլմերը հավաքել է երկու խտասկավառակում: Արդեն ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը` «այդ ամբողջը սուտ է: Ասում է իր համար սպասելի էր:
«Armenian Music Centre»-ի ներկայացուցիչն ասաց, որ ֆիլմի շնորհանդես նախատեսված է այն բոլոր երկրներում, որ լեզուներով թարգմանվել է ֆիլմը: Պասկալևան իր հերթին նշեց, որ առանց այդ կազմակերպության ֆիլմը չէր ունենա նման բարձր որակ:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան