Հասարակություն 17:05 22/11/2011

«Քալանթարյանի ամեն մի ֆելիետոնը դառնում էր նախարարների, շրջկոմի քարտուղարների հրաժարականի պատճառ»

Այս տարի լրանում է հայտնի ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի 80-ամյակը: Այդ առթիվ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր նշվեց Ա. Քալանթարյանի 80-ամյակը:

«Հպարտության զգացում ունեմ, որ Արտաշես Քալանթարյանի 80-ամյակը նշվում է հենց ժուռնալիստիկայի ֆալկուլտետում, իր անունը կրող լսարանում: Այս հոբելյանը պետք է լիներ այստեղ, քանի որ Ա.Քալանթարյանը գրող լինելուց առաջ հրապակախոս էր, ժուռնալիստ էր, հրապակախոս-գրող էր, այլ ոչ թե գրող- հարապարակախոս. տեսակ, որ մեր իրականությունում այսօր պակասում է: Գրող էր, ով գալիս էր ասելու` իմ տունը քո տունն է, եկեք սիրենք այդ տունը: Նա եկել էր տան, միմյանց հանդեպ սեր քարոզելու և հուշելու` բացեք ձեր աչքերը, եկել էր ասելու, որ ապրենք այնպես, որպեսզի թանկ պահենք մեր տան պատիվը»,- նշեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Հայտնի լրագրողը Ժուռնալիստիկայի բաժնի առաջին շրջանավարտներից է:
«Դեռ ուսանող տարիներից նա փայլում էր իր սրամտությամբ, դասախոսների հոգու հետ խաղալու իր կարողությամբ: Բայց երբեք նրա կատակները որևէ դասախոսի չվիրավորեցին, հակառակը, դրանց շնորհիվ նրանք ընկերներ էին դառնում»,- հիշում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ով նաև եղել է Ա.Քալանթարյանի համակուրսեցին:

Ա.Գևորգյանը նկատեց, որ խոսել շատ մտերիմ մարդու մասին և դժվար է, և հեշտ . «Ես միշտ մտածում եմ` տեսնես որևէ մեկը կփորձի ստեղծել Ա.Քալանթարյան լրագրողի, հրապակախոսի, ֆելիետոնիստի, երգիծանքի վարպետի դիմանկարը: Դա բավականին դժվար է, բայց բոլորիս է պետք, քանի որ նա փիլիսոփա էր, մեծ անհատականություն և մարդիկ պետք է ճանաչեն Ա. Քալանթարյանի նման հզոր մարդուն»,- ասաց Ա.Գևորգյանը:

Ժուռնալիստների միության նախագահը ցավով նկատեց, որ այսօրվա սերունդը, հատկապես ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները ծանոթ չեն Ա.Քալանթարյանի ստեղծագործություններին, մինչդեռ Ա.Գևորգյանը նրանց խորհուրդ է տալիս կարդալ այդ գործերը, քանի որ ոչ մի դասախոսություն, գրականություն չի կարող տալ այն, ինչ կտա Ա.Քալանթարյանի ստեղծագործական լաբորատորիան:

ՀԺՄ նախագահի խոսքերով, «Ա.Քալանթարյանի անունը հայ մամուլի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու»:
«Նրա աչքը շատ սուր էր և տեսնում էր այն ամենը, ինչ կար շրջապատում: Ա.Քալանթարյանի ամեն մի ֆելիետոնը դառնում էր հատուկ քննարկման նյութ կենտկոմի բյուրոյի համար: Իսկ այդ քննարկման արդյունքում իրենց աթոռին հրաժեշտ էին տալիս նախարարներ, շրջկոմի քարտուղարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաններ, քանի որ նա այնքան լուրջ և պատասխանատու լրագրող էր, որ հենց այնպես չէր մեղադրում այս կամ այն պաշտոնյային»,- նշեց Ա.Գևորգյանը:
Նա նաև ընդգծեց, որ Ա.Քալանթարյանը ունենալով շատ մեծ վաստակ` արժանի էր բոլոր տեսակի կոչումներին, սակայն ոչ մի կոչման չարժանացավ:

«Ես այդ մասին խորհում եմ և, մեր վարչության նիստում կքննարկեմ, քանի որ ամաչում եմ, որ նա «Ոսկե գրիչի» դափնեկիր չէ. կարծում եմ, որ նրան հետմահու պետք է շնորհել այդ կոչումը, ես խոստանում եմ, որ դա կանեմ»,- ասաց Ա.Գևորգյանը:

Ա.Քալանթարյանի զավակներն էլ նշեցին, որ իրենց հայրը կյանքում շատ բարի, կարեկից, հոգատար էր: Ընտանիքում հրաշալի հայր էր, ամուսին, պապիկ: «Հպարտ ենք, որ Ա.Քալանթարյանի զավակներն ենք, հպարտ ենք, որ Քալանթարյան ազգանուն ենք կրում»,- նշեցին նրա երեխաները:

Նշենք, որ միջոցառման շրջանակում կայացավ Ա.Քալանթարյանի «Գունավոր երազներ» գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են գրողի մանկապատանեկան ստեղծագործությունները: Բացի դրանից, ներկայացվեց www.kalantarian.org/artashes/  էլեկտրոնային կայքը, որտեղ զետեղված են ինչպես Ա.Քալանթարյանի ստեղծագործությունները, հոդվածները, ռադիոբեմադրությունները, «Իմ տունը քո տունն է» հաղորդաշարից հատվածներ, այնպես էլ նրա մասին հայտնի մարդկանց կարծիքներ, մամուլում տեղ գտած հրապարակումներ:

Հիշեցնենք, որ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ Ա.Քալանթարյանը աշխատել է «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երևան», «Գրական թերթ» պարբերականներում, իսկ 1970-ականներց մինչև 1982 թ.-ը եղել է Հայաստանի հեռուտառադիոպետկոմի դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագիր: Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Մարաթոն», «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» ստեղծագործությունները: Նրա մի շարք պատմվածքներ և վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն:

  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
Փողի համար սպանեցին. Մահացած կնոջ ամուսինը բժշկին է մեղադրում
Պլաստիկ վիրաբուժությունից հետո մահացած կնոջ ամուսինը բժշկին`Արթուր Սարգսյանին  է մեղադրում։ «Փողի համար սպանեցին, տանս ճարագը...
Աղբյուր` Panorama.am
09:06
Հոկտեմբերի 11-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլունը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 11-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Ինչով է բացատրվում Սփյուռքի վստահության անկումը հիմնադրամի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
08:46
Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն
Գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։ ArmLur.am-ին հաած լուրերի համաձայն՝ ժամը 05։00-ի սահմաներում...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Հրապարակ». Ինչու է աշխատանքից ազատվել ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ԱԺ-ում է։...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը պատվաստման օրինակ ծառայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Ժողովուրդ». Երեմյանների առաջ բաց են կարծես բոլոր դռները, և նրանց բիզնեսն անխոչընդոտ առաջ է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայր և որդի Երեմյաններ» և Yeremyan Products ընկերությունները, որոնք, ինչպես արդեն...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Հրապարակ». Ոստիկանները բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից մեկ օր առաջ՝ գիշերը, ոստիկանները բերման են ենթարկել հավաքի...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Ժողովուրդ». ՔՊ-ի ներսում նախարարի պաշտոնը կռվախնձոր է դարձել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը իսկական կռվախնձոր է դարձել ՔՊ-ի ներսում։ Պատգամավորներից...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». Նախարարի թեկնածուի փնտրտուքը շարունակվում է
Արփի Դավոյանին բացատրել են, որ չի ձգի նախարարի պաշտոնին
Աղբյուր` Panorama.am
08:30
Հոկտեմբերի 11-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:28
Ավտոմեքենան գլորվել է ձորակը և բռնկվել
Հոկտեմբերի 11-ին, ժամը 03:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը.Շահվերդյան
«Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը»,- ահազանգում է Արցախի բռնազավթված...
Աղբյուր` Panorama.am
08:03
Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց. Պետրակով
«Շատ ծանր և նյարդային հանդիպում ստացվեց»,-ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումից հետո, որն...
Աղբյուր` Panorama.am
00:44
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն 2։2 խաղաց Ֆարերյան կղզիների թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում մրցեց Ֆարերյան կղզիների թիմի հետ։ Խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Թիմերն...
Աղբյուր` Panorama.am
23:41
Առաջին խաղակեսից հետո Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման հաշիվը 1։1
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում Ֆարերյան կղզիների թիմի հետ առաջին խաղակեսն ավարտեց հավասար է՝ 1:1 հաշվով:...
Աղբյուր` Panorama.am
23:32
Գարեգին Բաղրամյանից հետո պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
22:36
Բախվել են 2 «Opel»-ներ, որոնցից մեկը հայտնվել է ձորակում
Հոկտեմբերի 10-ին, Ժամը 18:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա...
Աղբյուր` Panorama.am
22:19
Գերասիմ Վարդանյանի գործը մակագրվել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախկին անդամին
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է «Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում...
Աղբյուր` Panorama.am
22:03
Լուրերը սուտ են, կրկեսի շենքը մնալու է՝ որպես կրկեսի շենք. Սոս Պետրոսյան
Տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Երևանի կրկեսի շենքը, որի բացումը սարերի հետևում չէ, շուտով վերածվելու է առևտրի կենտրոնի։ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:49
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական շրջանին
Իսրայելական ինքնաթիռները գնդակոծել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբաա շրջանը։ Ռմբակոծության մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:25
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գարեգին Բաղրամյանը
Մեր տեղեկություններով, այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Խնձոր նետող պապիկի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է «Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրվածությունն ու անընդհատ հնչող զանգերը՝ տեղեկացնում եմ․...
Աղբյուր` Panorama.am
20:54
Ժրաջան ԱԱԾ
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի արարքների համար կարող են էլ ոչ նախաքննություն անել, ոչ դատավարություն։ ԱԱԾ այսօրվա գործողություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ոստիկանության ձախողված «խրտվիլակ» օպերացիան. խրտվիլակը կրկին դատախազության շենքի մոտ է. Սրբազան պայքար
«Սրբազան պայքար»-ի տելեգրամյան ալիքը լուսանկար  է հրապարակել, տեղեկացնելով, որ երեկ դատախազության մոտ տարած խրտվիլակը կրկին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Խաղաղության համաձայնագրի ստորագրումն անհնար է առանց Հայաստանի՝ տարածքային պահանջներից հրաժարվելու. Էլչին Ամիրբեկով
Հայաստանը փորձում է Աչքերին թոզ փչել՝ փորձելով որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ «Լենտո ռու»-ն...
Աղբյուր` Panorama.am
19:29
ԱԺ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ի նիստում
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկագրից պարզվում է, որ հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
19:20
Կրթական հաստատություն, երեխաների ներկայությամբ նման գործողությունը հավասարազոր է նույն այլանդակությանը. Գեղամ Մանուկյան
ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է։ «Ժողովրդավարության բաստիոնի» սև դիմակը.......
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ
12:18 09/10/2024

ՈւՂԻՂ. Սրբազան պայքարի հավաքը Գլխավոր դատախազության շենքի մոտ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}