Հայերի` ծպտյալ մահմեդական դառնալը մտահոգում է Տեր Եսայի քահանա Արթենյանին
«Հարավ-արևմտյան թաղամասի եկեղեցու շուրջ շատ են կրոնական այլ կազմակերպությունների գրասենյակները, որոնք պատահականորեն կամ դիտավորյալ եկել և ամեն գնով վարձել են տարածքներ, որ եկեղեցուն մոտ լինեն», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի սբ.Երրորդություն եկեղեցու սպասավոր Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով, այսօր Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը Հայաստանում ավելի քիչ է պաշտպանված, քան աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես` քահանային մտահոգում է այն, որ գործող օրենսդրությունը չի հստակեցնում «հոգևորսության» չափորոշիչները:
«Ես իրավունք չունեմ փողոցում, ինչ-որ մի տեղ աղանդավորին ասել, որ այստեղ մի հայտնվի կամ այստեղ մի քարոզի: Դա առաջին հերթին օրենքը պետք է կատարի»,- ասաց նա:
Բանախոսը չհամաձայնվեց լրագրողների դիտարկմանը, թե հանրության մեծ մասն այսօր դժգոհ է հոգևոր սպասավորներից` իրենց բարքերի և ապրելակերպի համար, նշելով, որ մի քանի արատավոր անձանց պատճառով ամբողջ եկեղեցուն մեղադրել պետք չէ, իսկ մեղսակիցներն անպայման կհեռացվեն հոգևոր ծառայությունից: «Եկեղեցին միշտ արձագանքում է, նայած ինչպիսին է զանցանքը», - ասաց նա:
Պատասխանելով այլ դիտարկմանը, որ այսօր Երևանում գործող մզկիթին կից իրականցվում է պարսկերենի անվճար դասընթաց, ինչի արդյունքում կան դեպքեր, երբ հայերը ծպտյալ մահմեդական են դառնում, քահանան ասաց, որ իրավիճակն, իրոք, մտահոգիչ է:
«Իմ համայնքում երկու երիտասարդի ականատես եղել եմ, որոնք տարվել էին իրանական մշակույթով և մտածում էին նույնիսկ կրոնափոխ լինելու մասին: Բայց որքան ես հասկացա, դա պարզամիտ մոտեցում էր, քանի որ նրանք կայացած երիտասարդներ չէին: Նրանց հետաքրքրել էր իրանական մշակույթը: Խաբկանքն այստեղ ոչ թե կրոնական էր, այլ մշակութային: Սա ցավալի երևույթ է և , եթե մեծ մասշտաբների հասնի, այն ևս պետք է որակել որպես հոգեորսություն», - ասաց նա` հիշեցնելով Երևանի հանրության վերաբերմունքը քաղաքում «Պարսկական աշտարակի» և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին