«Ժառանգություն». Երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը
Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգությունը» լռությամբ հարգում է մեր հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը և կիսում նրանց հարազատների ցավը:
«Մենք նաև վրդովմունքով արձանագրում ենք, որ երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում: «Ժառանգությունը» գտնում է, որ ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաև երկրում սոցիալական բևեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: