«Լյուստրացիայի մասին օրինագծով «Ժառանգությունը» նոր բան չի ասում». Պ.Հայրիկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ «Ժառանգություն» կուսակցության կողմից Ազգային Ժողովում ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ բանախոսի, «Ժառանգության» առաջարկը նորություն չէ, այլ մի փորձ` վերագործարկել այն, ինչ արդեն ամրագրված է ՀՀ Քրեական օրենսգրքում: «ՀՀ Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ արդեն կան: «Ժառանգությունը» բան չի ասել, այլ փորձում է վերակենդանացնել այն, ինչ արդեն կա», - ասաց Պ.Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը հայտնեց, որ դրական է վերաբերվում օրինագծին` շեշտելով, որ այն վերաբերվում է միայն ԽՍՀՄ և օտարերկրյա երկրների հատուկ ծառայությունների նախկին գործակալներին, այլ ոչ թե արտաքին հետախուզության և հակահետախուզության: