Պաշտոնը հանձնող ֆրանսիացի համանախագահ. Ադրբեջանի համար պատերազմը խելացի որոշում չի լինելու
«Լայնածավալ պատերազմ այդպես էլ չեղավ, և դա շատ կարևոր է: Դա մեծ ողբերգություն կլիներ: Հիմնախնդիրը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- Երևանում լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտոնը հանձնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` նշելով, որ որոշ եվրոպացի լրագրողները չեն հասկանում հիմնախնդրի էությունը` համեմատելով այն ֆրանս-գերմանական հարաբերությունների հետ:
«Չնայած, որ մենք` ֆրանսիացիներս, կարողացանք վերցնել Գերմանիայի օկուպացիայի տակ գտնվող մեր տարածքները` գինը, որ մենք վճարեցինք, կրկնակի մեծ էր: Մենք շատ մարդ կորցրինք այդ տարիներին: Ադրբեջանի համար պատերազմը խելացի որոշում չի լինելու: Անկախ նրանից, թե ով է հաղթելու. հաղթանակ չի լինելու, քանի որ կլինի նոր ողբերգություն, կլինեն նոր փախստականներ: Հանուն ինչի՞ գնալ նոր պատերազմի», - ասաց դիվանագետը:
Նա ցավ հայտնեց, որ միջնորդները չկարողացան ստանալ երկու կողմերի համաձայնությունը` Մադրիդյան սկզբունքների շուրջ: Բացի այդ, նրա խոսքով` բացասականն այն է, որ ամեն ամիս զոհերը շարունակում են:
«Իմ համար դա անտանելի է, քանի որ կյանքի կորուստ է, իսկ կյանքը Աստծո պարգևն է` լինի դա հայ կամ ադրբեջանցի զինվորի, երեխայի կամ հովիվի կյանք. այն պետք է պաշտպանված լինի», - ասաց Բ.Ֆասիեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում