Քաղաքական 11:00 24/12/2011

2011 թվական. Գնահատում են ռազմական փորձագետները. Արծրուն Հովհաննիսյան

Բանակում տեղի ունեցած բոլոր պատահարների և զոհերի քանակը տարվա ընթացքում նվազել է 20-30 տոկոսով:

Panorama.am-ը անցնող «քաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

-Ինչպիսի՞ն էր Ձեր գնահատմամբ անցնող տարին:
-2011թ. շատ կարևոր ձեռքբերումների տարի էր, չնայած դեռևս առկա բազում խնդիրներին:
Նախ և առաջ կուզենայի առանձնացնել այն հանգամանքը, որ մենք այս տարի նշեցինք ՀՀ-ն անկախության 20 ամյակը: Այն շատ առումներով ստուգատեսային տարի էր, ինչպես պետության, այնպես էլ ԶՈւ-երի համար:
Տարին կարևոր էր այն առումով, որ հակառակորդը շնորհիվ հայկական կողմի իրականացված բազում միջոցառումների հասկացավ, որ բանակցային գործընթացում մարտական գործողությունների վերսկսման շանտաժով ոչնչի չի կարող հասնել:

-Իսկ որտեղի՞ց են գալիս այդ ենթադրությունները:
-Այս մարտավարության փոփոխությունը հստակորեն երևաց Կազանյան հանդիպումից առաջ և հետո իրականացրած գործողությունների տարբերությամբ: Հայկական կողմի կանխարգելիչ-պատժիչ գործողությունների իրականացումը մեծ նշանակություն ունեցավ: Նախ` հակառակորդը դրանով իրականում զսպվում է, հետո այս իրողությունը կարևոր է նաև մեզ համար: Մեր ինքնագիտակցության և հոգեբանության մեջ կամաց-կամաց ամրապնդվում է իրադրության թելադրողի դերը: Մենք միայն պատասխանողից վերածվում ենք նախաձեռնողի, առաջին քայլը կատարողի և կոտրվում է այն միֆը, թե իբր ակտիվորեն սպառազինվող Ադրբեջանն է թելադրում իրավիճակը Արցախի պետական սահմանի վրա: Այս առումով իհարկե դեռ շատ անելիք կա, սակայն կարևոր առաջին քայլերը արված են:

-Պարոն Հովհաննիսյան, իրականում ի՞նչ էր իրենից ներկայացնում սեպտեմբերի 21-ին անցկացված զորահանդեսը:
-Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած զորահանդեսը չնայած նրան, որ լիարժեք չէր կարող արտահայտել բանակի մարտունակության վիճակը, սակայն ապացուցեց, որ մի քանի տարի շարունակ մոտ 10 մլրդ դոլար սպառազինության վրա ծախսած Ադրբեջանը, հարձակողական սպառազինությունների ոլորտում, ոչ մի առավելություն չունի հայկական կողմի նկատմամբ: Ինչը, բացի Ադրբեջանի համար սառը ցնցուղից նաև կարևոր հոգեբանական դեր խաղաց: Այս առումով հետաքրքիր է նաև բոլորովին վերջերս ՊԲ հրամանատաի հայտարարությունը, որ բանակը ձեռք է բերում նաև նոր սպառազինություն, մասնավորապես հրետանային համակարգեր: Դրանք ինչպես գիտենք, մեծապես ավելացնում են նաև մեր հարձակողական պոտենցիալը:
Հայկական կողմը ապացուցեց որ կարող է անգամ նվազագույն միջոցների ռացիոնալ օգտագործմամբ տալ անհրաժեշտ պատասխան և ունենալ հզոր պոտենցիալ:
Զորահանդեսը ցուցադրեց, որ ՀՀ-ը չունենալով մեծ միջոցներ և գտնվելով փաստացի թուրքական շրջափակման մեջ կարողանում է և հաջողությամբ զարգացնում է ռազմարդյունաբերությունը: Ընդ որում կատարվում են այնպիսի գործեր որոնք իրականացվում են հիմնականում մեծ ռազմարդյունաբերություն ունեցող երկրներում:

-Կմանրամասնեի՞ք:
-Մասնավորապես ՀՕՊ, հրետանային և հետախուզական համակարգերի կատարելագործում, անօդաչու թռչող սարքերի ստեղծում և այլն: Զորահանդեսը ապացուցեց նաև, որ բանակը մեր հասարակության ամենասիրելի զավակն է:
Բանակում տարվա ընթացքում տեղի ունեցան լուրջ բարեփոխումներ, որոնք շարունակական բնույթ են կրում:
Մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված քայլերը ևս ակնհայտ են, հատկապես ցայտուն են սեպտեմբեր ամսին տեղի ունեցած ՀՕՊ զորավարժությունները և ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցումը: Մարտունակության բարձրացման ցուցանիշները երևացին նաև տարբեր զորավարժությունների ժամանակ: Իսկ լավագույն ցուցանիշն այն է որ բոլոր միջոցներով և բոլոր ճակատներում պատերազմ վարող հակառակորդը այս տարի ևս չհամարձակվեց վերսկսել ակտիվ մարտական գործողություններ: Բանակը դրանով է կատարում իր հիմնական դերը:
Ընդհանուր բարեփոխումների առումով պետք է նշել, որ կարգապահության բարձրացման և անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները տվել են իրենց որոշակի արդյունքը: Բանակում տեղի ունեցած բոլոր պատահարները և զոհերի քանակը տարվա ընթացքում նվազել է 20-30 տոկոսով: Սա բավականին լավ ցուցանիշ է, մշտական մարտական առաջադրանքներ կատարող բանակների համար սա ընդունելի ցուցանիշ է:
Սակայն, իհարկե բոլորիս համար էլ այդ արդյունքները դեռ բավարար չեն, քանի որ յուրաքանչյուր կյանքի ավարտ մեծ ողբերգություն է: Հենց այս առումով, մեր ընկալումներում ոչ մի զոհի հետ հաշվի չնստելու գիտակցության ամրապնդումը շատ կարևոր բան է:
Այլ բարեփոխումների առումով շատ կարևոր է բանակի մասին տեղեկատվության թափանցիկության բարձրացումը և հասարակության կողմից էլ այդ թափանցիկության սահմանների հստակեցմամբ: Այս տարի բանակում տեղի ունեցած բոլոր դեպքերը միանգամից հասու է դարձել հասարակությանը և դրանք լայն քննարկման են ենթարկվել:
Տարին շատ կարևոր էր նաև տեղեկատվական պատերազմի մարտահրավերների մեր ընկալումների առումով: Մեր հասարակությունը ավելի զգույշ է դառնում արտահայտությունների մեջ, քարտեզների ներկայացման մեջ և այլն: Մենք օրեցօր ավելի լավ ընկալելով այդ պատերազմի մարտահրավերները ավելի լավ ենք պատասխանում դրանց, երբեմն կանխարգելիչ հարվածներ հասցնում որոնց պատասխանելը անհնար է կամ կրում է ոչ լիարժեք բնույթ:
Տարվա ամփոփումից կարճ ժամանակ անց մենք կնշենք բանակի 20-ամյակը և կնշենք այն ուղենիշները որոնց ուղղությամբ այսօր մեր քայլերը օրեցօր ավելի ազդեցիկ են դառնում: Հայոց բանակը այս տարի ևս ապացուցեց որ պետական ամենակայուն կառույցն է և իր հիմնական խնդիրը կատարում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:13
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:36
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Երկու տարի առաջ, սեպտեմբերի 13-14 Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել, Հռոմից տեղափոխվել է Բեյրութ
Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված  մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերին
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. նոր մրցույթ կանցկացվի
ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից տեղեկացել է, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան  
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև...
Աղբյուր` Panorama.am
18:33
2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում ու դեռ տեղի ունեցող ցեղшսպանությnւն է. Օկամպո
«Հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, կարող էր շարունկավել Հայաստանի տարածքում։ Արթնացեք։ Սա դեռ տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու
Հորդանան գետի արևմտյան ափին սպանված Թուրքիայի քաղաքացի, ակտիվիստ Այշենուր Էզգինի դին Իսրայելից ուղարկվել է Բաքու։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի դաժանnւթյnւններից տուժած 4 հայեր գնալու են ԱՄՆ, հանդիպելու կոնգրեսականների
«Արցախի առաջնոդների հետ հանդիպմանը նույնն եմ լսել՝ միջազգային իրավունքը ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանես՝ այո, բայց կախված է...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բացահայտվել է ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հանդիպելու եմ Գարեգին Երկրորդին, արցախցի որոշ առաջնորդների. Լուիս Մորենո Օկամպո
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների, առաջին անգամ եմ տեսնում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
17:28
Թովմասյանն առաջարկեց դատական նիստը շարունակել առանց լրագրողների
Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը դատական նիստի հերթական ընդմիջումից հետո դատավորին առաջարկեց նիստը շարունակել առանց լրագրողների։...
Աղբյուր` Panorama.am
16:52
Դավիթ Գիշյան... Վերադարձել էր գրավված դիրք վիրավորի հետևից ու գերեվարվել
«Երկու տարի առաջ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Սյունիքի վրա հարձակման ժամանակ ծանր վիրավորվեց տղաս՝ Դավիթը։ ... Քիչ անց վիրավոր տղայիս գլխին կանգնեցին ազերիները և ժամեր անց զոհվեց»։
Աղբյուր` Panorama.am
16:18
Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը
Կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստանյութը՝ MVA-BN, նախաորակավորվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնել է ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ապատեղեկատվության տարածման ֆոնին Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացնում
Նախիջևանում գտնվող Առանձին համակցված բանակում ցուցադրական մարտավարական զորավարժություններ են անցկացվել հրետանային ստորաբաժանումների մարտական...
Աղբյուր` Panorama.am
16:07
Սոֆիա Հովսեփյանն արձագանքել է իր ու արցախցի նախկին պաշտոնյայի մասին տարածվող լուրերին
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն արձագանքել է իր ու արցախցի նախկին պաշտոնյա Արշավիր Ղարամյանի մասին տարածվող լուրերին. «Հավանաբար...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խամաճիկային պետության ճակատագիրը գրեթե միշտ կանխոորշված ողբերգական է. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Խամաճիկային պետությունը (ռուսերեն՝ Марионеточное государство, անգլերեն՝ Puppet State), մի...
Աղբյուր` Panorama.am
15:51
«Ինտեր»-ի 20-րդ սկուդետոյին նվիրված ֆիլմի պրեմիերային Մխիթարյանը մասնակցել է կնոջ հետ
Յուրահատուկ երեկո՝ գեղեցիկ սենսացիաներ վայելելու,  դրանք վերապրելու, հուզվելու համար։ Միլանի Anteo Palazzo del Cinema կինթատրոնում երեկ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանը հերքում է ամերիկացի քաղաքական գործչի սպանության դավադրություն կազմակերպելու ԱՄՆ-ի մեղադրանքները
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ արտասահմանում վերացնել իր քաղաքական հակառակորդներին:...
Աղբյուր` Panorama.am
15:31
Շինարարական ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ամբերդի ամրոցում
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ամբերդում է։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է, որ ահազնագեր է ստացել՝ Ամբերդում վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
14:51
Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը, մարդիկ ամեն ինչից հուզվում են. ԿԳՄՍ նախարար
«Տարբեր հարցադրումներ ինձ բերում են այն մտքին, որ դրանց հիմքում ընկած է մի դատողություն՝ մեր դպրոցը պիտի կապ չունենա մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել
2008 թվականից հետո առաջին անգամ վերանայվել է բնական ուղիներով ծննդօգնության համար հատկացվող պետական պատվերի գները: Կեսարյան հատումների աճը...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԿԳՄՍ նախարարը տեղեկություն չունի, թե երբ կկայանա Սնուփ Դոգի համերգը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չկարողացավ հայտնել, թե երբ կկայանա ռեպեր Սնուփ Դոգի  համերգը Հայաստանում, քանի որ կազմակերպիչը իրենք չեն,...
Աղբյուր` Panorama.am
14:17
Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում է
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վարչապետի աշխատակազմի հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի Հանրապետության և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան
«Մենք իրականացրել ենք տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունեինք երաշխավորված դասագրքեր։ Այդ դասագրքերը տպագրվել...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լիլիթ Բլեյան. Իսկ լաց չլինողները մտել են ինքնարդարացման ճահիճը, որտեղից միայն մի ելք կա
Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է. «Լևոն Աթաբեկյանի` 1911թ. գրած բանաստեղծությունը 2023թ. ֆեյսբուքյան լրահոսում կարդում ես ու լաց...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում սեպտեմբերի 13-ին և 16-ի երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}