
Անցնող տարում Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները. Ս. Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարարությունում երեկ տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները: Այս մասին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշել է. «2011թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման և թերացումների նվազեցման տարի էր: Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011թվականին ավելի է բարձրացել: Զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման հմտությունները»:
Լրահոս
Տեսանյութեր

