Սերգեյ Լավրովն ու Ուլիյամ Բըրնզը քննարկել են Իրանի հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուլիյամ Բըրնզի հետ քննարկել է Իրանի և Սիրիայի հարցը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ օրերս ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դմիտրի Ռոգուզինը, անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, մասնավորապես, նշել էր. «Իրանը մեր հարևանն է, եթե Իրանը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ապա այդ պարագայում ուղղակիորեն սպառնալիքի տակ կդրվի նաև Ռուսաստանի ազգային շահերը»: