Քաղաքական 16:35 28/01/2012

ՀՀ ՊՆ հոբելյանական նիստ. «Զինված ուժերում չենք հանդուրժելու թերացումներ»

«Մենք պարտավոր ենք պահել, փայփայել և զարգացնել ձեռքբերումները, արդարացնել ժողովրդի վստահությունը, որոնք ունեցան մեր զինված ուժերը այս 20 տարվա ընթացքում», - այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հայկական բանակի 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացման խոսքում հայտարարեց ՀՀ նախարար Սեյրան Օհանյանը` շնորհավորելով ներկա գտնվողներին Հայկական բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ:

Նախարարը նշեց, որ լավատեսությամբ է մուտք գործում 2012 թվական` ակնկալելով ավելի լավ արդյունքներ: Մասնավերապես` նա կարևորեց զինվորական բոլոր օղակներում բարձր ոգու և ընկերական համերաշխության առկայությունը:
Առանձնակի ուշադրություն նախարարը դարձրեց կատարողական կարգապահության վրա` շեշտելով, որ դրա շնորհիվ բանակում հնարավոր կլինի կանխարգելել մի շարք բացասական երևույթներ:

«Յուրաքանչյուր զինվորական պետք է ըմբռնի ղեկավար պաշտոնին ենթակայության կարևրությունը` այլապես բանակում կրկին կլինեն զանցանքներ և տհաճ պատահարներ», - նշեց նա` ընդգծելով, որ խաղաղ պայմաններում զինվորականի մահն անընդունելի է:
Նախարար Օհանյանն ասաց, որ չի կարող ընդունել խոսքերը, թե թերությունները բնորոշ են բոլոր երկրների զինված ուժերին:
«Զինված ուժերում չենք հանդուրժելու թերացումներ, որոնց գինը շատ թանկ է լինում», - շեշտեց նա:

Տոնական նիստին ներկա էին նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, զինված ուժերի ղեկավար կազմը: Նրանք շնորհավորեցին տոնի կապակցությամբ և պատվոգրեր հանձնեցին զինված ուժերի մի շարք աշխատակիցների:

Իր շնորհավորական ելույթում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ Հայաստանի զինված ուժերը կարողանում են կատարել ոչ միայն իրենց առջև դրված անմիջական պարտականությունը` պաշտպանել Հայրենիքի սահմաները, այլ նաև` միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացնում են խաղաղասիրական առաքելություն:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մասնավորապես, շեշտեց, որ Հայկական բանակը, ձևավորված լինելով երկրի համար խիստ ծանր պայմաններում կարողացավ արժանի դառնալ համաժողովրդայկան սիրո և հարգանքի:

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի խոսքով` 20 տարվա ընթացքում հայկական զինված ուժերը կարողացան պաշտպանել ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև դարձան խաղաղության և անդորրի երաշխավորողը:
«Ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի զինված ուժերի համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել Հայաստանի հանրապետության անվտանգության ապահովման սրբազան պարտքը», - նշեց նա:
Ոստիկանապետ, պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանն իր շնորհավորանքներում նշեց, որ բանակաշինության գործում մեծ ներդրում ունեցան հասարակության սերուցքը կազմող անձիք:

«Ես խոնարհվում եմ մեր երկրի պաշտպանության համար զոհված անձանց հիշատակի առջև: Թող Աստված պահպանի մեր զինվորականությանը` շարքային զինվորից` գեներալ, մեր գերագույն հրամանատարին, պաշտպանության նախարարին», - մաղթեց Վ.Գասպարյանը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պարգևատրեց «Սխրագործության համար» մեդալով:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր երախտագիտությունը հայտնեց հայրենիքի հանդեպ հայ զինվորականներին` անձնուրաց և բարեխիղճ ծառայության համար:

Տոնական նիստին մասնակից նախարարներին, գերատեսչության ղեկավարներին, բանակաշինության գործում մեծ դերակատարություն ունեցած անձանց պաշտպանության նախարարը պարգևատրեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:

Պարգևատրելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` Սեյրան Օհանյանը հատուկ շեշտեց, որ վերջինս Հայաստանի Հանրապետության փաստացի առաջին պաշտպանության նախարարն է: Արցախյան ազատամարտի հերոս, թիկունքի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին պարգրևատրելու ժամանակ նախարար Օհանյանը ասաց. «Կոմանդոսը «թիկունքային» չի լինում»:

«ՀՀ զինված ուժեր. 20 տարի» մեդալով պարգևատրվեց նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնարարար Վահան Շիրխանյանը:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:25
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. ակցիա՝ Բաքվում հայերի ցեղաuպանnւթյnւնը հավերժացնող խաչքարի մոտ
«Ալիևը չի բավարարվի վայրահաչոցներով։ Մեծ թուրան ստեղծելու ծրագիր կա և իրենք դա իրակացնում են, դրա դեմ հայկական կողմը որևէ բան չի անում։...
Աղբյուր` Panorama.am
13:56
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին՝ Բաքվի բանտից
«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետևի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»։
Աղբյուր` Panorama.am
13:48
Թեհրանի Գերագույն դատարանի շենքի մոտ կրակոցներից երկու դատավոր է uպшնվել
Թեհրանում Գերագույն դատարանի շենքի մոտ հրաձգության հետևանքով սպանվել է երկու դատավոր, մեկը վիրավորվել է։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
«Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Գերմանիայի ԱԳ նախարարը հեռացել է կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Շոլցի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար  Անալենա Բերբոքը լքել է կառավարության նիստը՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում...
Աղբյուր` Panorama.am
13:04
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Բաքվում մեկնարկած արցախցի գործիչների դատավարություններին
Աղբյուր` Panorama.am
12:58
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն այցը կրում է մասնավոր բնույթ։ ԱՅս մասին նշում են «Սրբազան պայքար»...
Աղբյուր` Panorama.am
12:52
Ակադեմիկոսը պարզաբանում է՝ արդյոք վտանգավոր է լողալ Սև ծովում տանկերի կործանումից հետո
Լողալու ժամանակ Սև ծովում թափված մազութի հետ շփումը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին РБК-ի հետ զրույցում զգուշացրել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:  Այս մասին հայտնում են ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:22
«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ». Արթուր Խաչատրյան
«Ի՞սկ նիկոլը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ․․․»
Աղբյուր` Panorama.am
12:09
Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Sputnik Արմենիայի հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը
Աղբյուր` Panorama.am
12:04
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի
Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունը, ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՔՊ-ական պատգամավոր. Բաքվում մեկնարկած դատավարությունն անհանգստություն և խորը մտահոգություն է առաջացնում
«Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»։
Աղբյուր` Panorama.am
11:47
Այցերի ընթացքում արձանագրվում են զորակոչի շրջանակում զորակոչիկների իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրներ
Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը
«Նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք»
Աղբյուր` Panorama.am
11:25
Հունվարի 20-ից կմեկնարկի ԱԺ հերթական նիստերը, օրակարգում՝ 31 հարց
Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը
«Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»
Աղբյուր` Panorama.am
11:04
Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում պարտվել է ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Խաղը...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս առաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ «Ծանրամարտի...
Աղբյուր` Panorama.am
10:49
Երևանում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
Հունվարի 17-ին, ժամը 19:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի և Ա․ Հովհաննիսյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մայր Աթոռում կկատարվի աղոթք Բավքում ապօրինի պահվող գերիների համար
Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Ադրբեջանում մեկնարկած «դատավարության» առաջին հարվածը հասցվեց ուղիղ Փաշինյանին. Աբրահամյան
«Որքան էլ, որ հայաստանյան իշխանությունն առավելագույն խոնարհություն և պատրաստակամություն է դրսևորում Բաքվի պահանջների կատարման հարցում,...
Աղբյուր` Panorama.am
09:54
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մաhաgել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը
Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը։ Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կվարացխելիան բացատրել է «Նապոլիից» հեռանալու և ՊՍԺ տեղափոխվելու իր որոշումը
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» տեղափոխվել է ՊՍԺ։ 23-ամյա ֆուտբոլիստի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Փաստ». Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու կուտակված դժգոհությունը
«Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}